|
|
Բաժնում նյութերի քանակը: 8 Ցուցադրված Նյութեր: 1-2 |
Էջ: 1 2 3 4 » |
Ընտրել ըստ մասնագիտությունների
Դասավորել ըստ: Ամսաթվի↓
Աբու
Դաբիում հիմնված տեխնոլոգիաների և գիտության MASDAR կրթահամալիրը, որը
գործում է Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալությանն առընթեր
(IRENA), շարունակում է 2011-12 ոսումնական տարվա համար տրամադրել
կրթաթոշակներ: Ուսանողներն ուսման ընթացքում կստանան ամսական կրթաթոշակ,
անվճար կացարան, կվճարվի ճանապարհածախսը, արտոնյալ կարգով կօգտվեն ուսմանն
առնչվող բոլոր արտոնություններից: Թեկնածուները պետք է անցնեն
համապատասխան թեստավորում անգլերեն լեզվից GRE և TOEFL/IELTS
համակարգերով: Կրթաթոշակներին կարող են հավակնել նվազագույնը բակալավրի
աստիճան ունեցող ուսանողները, որոնք ունեն համապատասխան մասնագիտական
ուղղվածություն (մասնագիտությունները նշվում են ստորև): Մրցույթին կարող
են մասնակցել նաև այն ուսանողները, ովքեր սովորում են բակալավրիատի վերջին
կուրսում` մինչև MASDAR-ում ուսման անցնելը համապատասխան վկայական
ունենալու պայմանով: Աբու Դաբիի MASDAR ինստիտուտում մագիստրոսական
որակավորում կարող են ստանալ հետևյալ բնագավառներում.
1.Mechanical Engineering 2.Materials Science and Engineering 3.Water and Environmental Engineering 4.Information Technology 5.Engineering Systems and Management 6.Electrical Power Engineering 7.Microsystems Պայմաններին
և ուսումնական ծրագրերին առավել մանրամասն հնարավոր է ծանոթանալ
www.masdar.ac.ae ինտերնետային կայքէջից: Համապատասխան որակավորում
ունեցող թեկնածուները իրենց վերաբերյալ տեղեկատվությունը պետք է ուղարկեն
Mr. Stephen Lee-ին` MASDAR ինստիտուտի ռեկտորի օգնականին,
registrar@masdar.ac.ae էլ-հասցեով: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս.թ. մայիսի 20-ը:
Մրցույթներ |
Դիտումների քանակը: 189 |
Ամսաթիվ: 30.03.2011
|
|
Մրցույթ «Երիտասարդությունը և Հայաստանի ապագան» թեմայով 22.03.2011
«Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպությունը, «Համաշխարհային հայկական կոնգրես» հայկական հասարակական կազմակերպությունների միջազգային միությունը, ՀՀ Սփյուռքի նախարարությունը, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը համատեղ կազմակերպում են «Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք» խորագրով ուսանողների և աշակերտների լավագույն գրական ստեղծագործության VII միջազգային մրցույթը՝ «Երիտասարդությունը և Հայաստանի ապագան» թեմայով Մրցույթն անցկացվում է 2011 թվականի ապրիլի 1-ից մինչև հունիսի 15-ը: Մրցույթի արդյունքները կհրապարակվեն 2011 թ. սեպտեմբերին, իսկ հաղթողների պարգևատրման պաշտոնական արարողությունը կկայանա հոկտեմբերին` «Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի օրերը Հայաստանում և Արցախում-2011 « ծրագրի շրջանակում:
Մրցույթներ |
Դիտումների քանակը: 297 |
Ամսաթիվ: 24.03.2011
|
| |
| ՀԱՇՎԻՉՆԵՐ |
Օնլայն Մասնակիցներ 8 Հյուրեր 8 Օգտվողներ 0 | |