ԳԼԽԱՎՈՐ ԷՋ | Օնլայն ծառայություններ | ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ
 
Երկուշաբթի, 10.12.2018, 01:57
Ողջույն Հյուր | RSS
Գլխավոր Մենյու
Փոքր Չաթ
Հարցում
Գնահատեք կայքը
Պատասխաների քանակ: 13605


Page Rank

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » Օնլայն Ծառայություններ » Հայտարարություններ » Մրցույթներ [ Ավելացնել նյութ ]

Կրթաթոշակային ծրագիր MASDAR-2011
30.03.2011, 15:27
Աբու Դաբիում հիմնված տեխնոլոգիաների և գիտության MASDAR կրթահամալիրը, որը գործում է Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալությանն առընթեր (IRENA), շարունակում է 2011-12 ոսումնական տարվա համար տրամադրել կրթաթոշակներ: Ուսանողներն ուսման ընթացքում կստանան ամսական կրթաթոշակ, անվճար կացարան, կվճարվի ճանապարհածախսը, արտոնյալ կարգով կօգտվեն ուսմանն առնչվող բոլոր արտոնություններից: Թեկնածուները պետք է անցնեն համապատասխան թեստավորում անգլերեն լեզվից GRE և TOEFL/IELTS համակարգերով: Կրթաթոշակներին կարող են հավակնել նվազագույնը բակալավրի աստիճան ունեցող ուսանողները, որոնք ունեն համապատասխան մասնագիտական ուղղվածություն (մասնագիտությունները նշվում են ստորև): Մրցույթին կարող են մասնակցել նաև այն ուսանողները, ովքեր սովորում են բակալավրիատի վերջին կուրսում` մինչև MASDAR-ում ուսման անցնելը համապատասխան վկայական ունենալու պայմանով: Աբու Դաբիի MASDAR ինստիտուտում մագիստրոսական որակավորում կարող են ստանալ հետևյալ բնագավառներում.

1.Mechanical Engineering
2.Materials Science and Engineering
3.Water and Environmental Engineering
4.Information Technology
5.Engineering Systems and Management
6.Electrical Power Engineering
7.Microsystems
Պայմաններին և ուսումնական ծրագրերին առավել մանրամասն հնարավոր է ծանոթանալ www.masdar.ac.ae ինտերնետային կայքէջից: Համապատասխան որակավորում ունեցող թեկնածուները իրենց վերաբերյալ տեղեկատվությունը պետք է ուղարկեն Mr. Stephen Lee-ին` MASDAR ինստիտուտի ռեկտորի օգնականին, registrar@masdar.ac.ae էլ-հասցեով:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս.թ. մայիսի 20-ը:





Ավելացրել է: admin | | Հեռախոս: 093757221
Դիտումների քանակը: 1228
Ավելացնել Մեկնաբանություններ կարող են միայն գրանցված մասնակիցները
[ ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ ]
ՄՈՒՏՔ
Լոգին:
Գաղտնագիր:
ՈՐՈՆՈՒՄ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԱՑՈՒՅՑ
ՀԱՇՎԻՉՆԵՐ

Օնլայն Մասնակիցներ 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0

Copyright MyCorp © 2018