ԳԼԽԱՎՈՐ ԷՋ | Օնլայն ծառայություններ | ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ
 
Երկուշաբթի, 10.12.2018, 01:54
Ողջույն Հյուր | RSS
Գլխավոր Մենյու
Փոքր Չաթ
Հարցում
Գնահատեք կայքը
Պատասխաների քանակ: 13605


Page Rank

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » Օնլայն Ծառայություններ » Հայտարարություններ » Մրցույթներ [ Ավելացնել նյութ ]

Ռադիոպիեսների միջազգային մրցույթ
03.03.2011, 16:22
Ռադիոպիեսների միջազգային մրցույթ
Լավագույն պիեսները կհեռարձակվեն BBC-ի համաշխարհային ծառայությամբ

Բրիտանական խորհուրդը եւ BBC-ի համաշխարհային ծառայությունը հայտարարում են Ռադիոպիեսների 2011 թվականի մրցույթը: Մրցույթն անցկացվում է 12-րդ անգամ` հնարավորություն տալով հեղինակներին լսելի դարձնել իրենց ձայնը: Նախորդ տարի մրցույթին մասնակցել էր ավելի քան 1100 հեղինակ: Հաղթողները Ամերիկայի Միացյալ Նահանգներից էին եւ Գանայից:

Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է գրել 60 րոպե տեւողությամբ ռադիոպիես: Այն պետք է լինի մինչ օրս չհրատարակված ստեղծագործություն եւ պետք է ներկայացված լինի միայն այս մրցույթին: Պիեսը պետք է լինի A4 ձեւաչափի 50-75 էջ: Յուրաքանչյուր էջը հաշվարկվում է որպես եթերային մեկ րոպե: Ռադիոպիեսը պետք է ունենա առավելագույնը 6 կենտրոնական հերոս: Ձեր ստեղծագործությանը հարկավոր է կցել առավելագույնը 400 բառից բաղկացած պիեսի համառոտագիր:

Մրցույթին կարող են մասնակցել պրոֆեսիոնալ եւ ոչ պրոֆեսիոնալ հեղինակներ: Մասնակիցը պետք է լինի 16-ից բարձր եւ չբնակվի Միացյալ Թագավորությունում: Պիեսը պետք է գրված լինի անգլերեն: Ընդունելի է նաեւ թարգմանությունը, սակայն պետք է հստակ նշված լինի, որ ստեղծագործությունը թարգմանված է, իսկ թարգմանիչը պետք է լինի որակավորված:

Բրիտանական խորհուրդը եւ BBC-ն սահմանել են երկու հիմնական մրցանակ: Առաջին լեզու համարվող անգլերենով գրված ստեղծագործության եւ երկրորդ լեզու համարվող անգլերենով գրված լավագույն պիեսների հեղինակները կստանան 2500-ական ֆունտ ստեռլինգ եւ կուղեւորվեն Լոնդոն` մասնակցելու իրենց պիեսի ձայնագրմանը: Պիեսները BBC-ի համաշխարհային ծառայությամբ կհեռարձակվի 2011 թվականի նոյեմբերին:

Մասնակցության կարգը

Մրցույթին մասնակցելու վերջնաժամկետն է 2011 թվականի մարտի 31-ը: Մասնակցության համար Ձեր ստեղծագործությունը, դիմումի ձեւը եւ պիեսի համառոտագիրը կարող եք ուղարկել

BBC –ի համաշխարհային ծառայության հասցեին`

Playwriting Competition 2011

BBC World Service Drama

Room 823b, South East Wing

Bush House

London WC2B 4PH

radioplay@bbc.co.uk էլեկտրոնային հասցեին:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ծրագերի ղեկավար Նարեկ Թովմասյանին:


britishcouncil.org



Ավելացրել է: admin | | Հեռախոս: 093757221
Դիտումների քանակը: 1655
Ավելացնել Մեկնաբանություններ կարող են միայն գրանցված մասնակիցները
[ ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ ]
ՄՈՒՏՔ
Լոգին:
Գաղտնագիր:
ՈՐՈՆՈՒՄ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԱՑՈՒՅՑ
ՀԱՇՎԻՉՆԵՐ

Օնլայն Մասնակիցներ 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0

Copyright MyCorp © 2018