ԳԼԽԱՎՈՐ ԷՋ | Օնլայն ծառայություններ | ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ
 
Երկուշաբթի, 10.12.2018, 01:57
Ողջույն Հյուր | RSS
Գլխավոր Մենյու
Փոքր Չաթ
Հարցում
Գնահատեք կայքը
Պատասխաների քանակ: 13605


Page Rank

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » Օնլայն Ծառայություններ » Հայտարարություններ » Մրցույթներ [ Ավելացնել նյութ ]

Բաժնում նյութերի քանակը: 8
Ցուցադրված Նյութեր: 3-4
Էջ: « 1 2 3 4 »

    Ընտրել ըստ մասնագիտությունների
Դասավորել ըստ: Ամսաթվի

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն


Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը հայտարարում է մրցույթ հետևյալ ոչ հաստիքային աշխատատեղերի համար` 

  • Silverlight վերապատրաստող
  • C# վերապատրաստող
  • ASP.NET  վերապատրաստող
  • SQL Server վերապատրաստող
  • SharePoint վերապատրաստող
  • Microsoft Project Management վերապատրաստող

Պահանջվող որակավորումները

 

Դիմորդները պետք է գերազանց տիրապետեն այն ծրագրավորման պլատֆորմներին կամ լեզուներին, որոնց համար հայտ են ներկայացնում, ինչպես նաև ունենան որակյալ դասընթացներ վարելու փորձ և մասնագիտական հմտություններ: Դասընթացները կազմակերպվելու են սկսնակ և բարձր մակարդակի խմբերի համար, ընդ որում դիմում հայտերի մեջ անհրաժեշտ է հստակ նշում, թե որ մակարդակի համար է ներկայացված հայտը: Դիմորդները պետք է դրսևորեն հաղորդակցման և ներկայացուցչական գերազանց ունակություններ:

 

Հայտերի ընթացակարգը 

 

Վերոհիշյալ պաշտոններին դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

  •  Ինքնակենսագրություն կամ ռեզյումե, որտեղ ներառված լինեն մանրամասն տեղեկություններ դիմորդի կրթության, աշխատանքային փորձի և տվյալ աշխատանքի համար պատշաճ որակավորում ունենալու մասին:
  • Վերապատրաստման դասընթացի մեթոդաբանությունն, ինչպես նաև ուսումնական ծրագիրը, 
  • Երկու աշխատանքային երաշխավորագիր

Խնդրում ենք ուղարկել Ձեր դիմում հայտը apply@micarmenia.am էլ. հասցեին` վերնագրի հատվածում նշելով Ձեր անունը, ինչպես նաև այն պաշտոնի անվանումը, որին դուք դիմում եք: Խնդրում ենք անհատական այցելություններ կամ հեռախոսազանգեր չկատարել: Բոլոր երաշխավորագրերը ենթակա են ստուգման: Միայն առաջին փուլը հաջողությամբ անցած թեկնածուները կտեղեկացվեն հարցազրույցի մասին:

 

Հայտերի ընդունումը սկսած ` մարտի 17, 2011 թ.

 

Հայտերի ընդունման վերջնաժամկետը` մարտի 31, 2011 թ.

Մրցույթներ | Դիտումների քանակը: 1286 | Ամսաթիվ: 22.03.2011

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2011-2012 ուսումնական տարում Ռումինիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար /3 բուհական, 3 մագիստրոսական 2 ասպիրանտական/ կրթաթոշակ:
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների և բուհերի շրջանավարտները կամ ավարտական կուրսում սովորող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր տիրապետում են անգլերեն կամ ռումիներեն լեզուներին:
Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն՝
•դիմում՝ մրցույթին մասնակցելու համար, որում պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը,
•դիմում-հարցաթերթիկ,
•ռումինական կողմից ներկայացված հարցաթերթիկներ,
•ինքնակենսագրություն (CV) /անգլերեն/,
•միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի, ավարտական վկայականի կամ դիպլոմի պատճենը՝ նոտարի կողմից անգլերեն թարգմանված և ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/,
•դիպլոմի միջուկի պատճենները, իսկ ավարտական կուրսում սովորողները՝ առաջադիմության թերթիկ /ակադեմիական տեղեկանք/  նոտարի կողմից անգլերեն թարգմանված և ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/:
•ծննդյան վկայականի պատճենը՝ նոտարի կողմից անգլերեն թարգմանված և ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/,
•անձնագրի պատճենը,
•բժշկական տեղեկանք արտերկիր մեկնելու համար՝ նոտարի կողմից անգլերեն  թարգմանված և  ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/:
•3x4 չափի 5 լուսանկար,
•արական սեռի անձինք՝ զինգրքույկի պատճենը, դրան փոխարինող կցագրման վկայականը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:
Հետբուհական կրթության համար դիմորդները ներկայացնում են նաև.
•ռեֆերատ՝ հայերեն լեզվով,
•օտար լեզվի իմացությունը հաստատող վկայական և ստուգարքային թերթիկ համակարգչից օգտվելու հմտությունների վերաբերյալ` ՀՀ կրթության և գիտության նախարարի 30.11.2010 N 1660-Ա/Ք հրամանով հաստատված անցումային շեմերին համապատասխան:
Բուհական կրթաթոշակի համար հավակնող դիմորդները պետք է հանձնեն քննություններ 2010 թվականի ՀՀ պետական բուհերի ընդունելության քննությունների առարկայական ծրագրերին և գիտելիքների գնահատման չափանիշներին համապատասխան՝ ըստ ընտրած մասնագիտության, ինչպես նաև անցնեն հարցազրույցի փուլ:
Հետբուհական կրթաթոշակի համար հավակնող դիմորդները պետք է հանձնեն մասնագիտական քննություն ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից 2006թ. սեպտեմբերի 15-ին N 740-Ն հրամանով հաստատված «ՀՀ-ում ասպիրանտուրայի ընդունելության կարգ»-ի համաձայն և անցնեն հարցազրույցի փուլ:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է` 04.04.2011թ. /ներառյալ/:
Մրցույթը տեղի կունենա Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում (Այգեստան 9, փող.4) ս/թ ապրիլի 12-ից մինչև 19-ը ընկած ժամանակահատվածում:
Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ ԿԳՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչություն (ք. Երևան Կառավարության 3 շենք, VI հարկ, 619 սենյակ, հեռ. 56-23-64, 52-52-07):
Մրցույթներ | Դիտումների քանակը: 1380 | Ամսաթիվ: 11.03.2011

1-2 3-4 5-6 7-8
ՄՈՒՏՔ
Լոգին:
Գաղտնագիր:
ՈՐՈՆՈՒՄ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԱՑՈՒՅՑ
ՀԱՇՎԻՉՆԵՐ

Օնլայն Մասնակիցներ 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0

Copyright MyCorp © 2018