ԳԼԽԱՎՈՐ ԷՋ | Օնլայն ծառայություններ | ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ
 
Երկուշաբթի, 10.12.2018, 01:57
Ողջույն Հյուր | RSS
Գլխավոր Մենյու
Փոքր Չաթ
Հարցում
Գնահատեք կայքը
Պատասխաների քանակ: 13605


Page Rank

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » Օնլայն Ծառայություններ » Հայտարարություններ » Մրցույթներ [ Ավելացնել նյութ ]

Բաժնում նյութերի քանակը: 8
Ցուցադրված Նյութեր: 5-6
Էջ: « 1 2 3 4 »

    Ընտրել ըստ մասնագիտությունների
Դասավորել ըստ: Ամսաթվի
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը 2011 թվականին կազմակերպում է համահայկական մանկապատանեկան նկարչական երկրորդ մրցույթ-փառատոն` «Հայոց պետականությունը. 5000-ամյա և 20-ամյա» խորագրով:

Միջոցառման նպատակն է` նպաստել մանկապատանեկան ստեղծագործական գործունեությանը և հայրենասիրական դաստիարակությանը Սփյուռքում և առավել շնորհալի մանուկների և պատանիների հայտնաբերմանը, խրախուսել հայոց պատմության իմացությունը և հետաքրքրությունը գեղանկարչության հանդեպ:
Մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել նկարչության հանդեպ սեր և կարողություն դրսևորող 6-20 տարեկան հայերեն ուսուցմամբ վարժարանների և կրթօջախների /այդ թվում` միօրյա/, մշակութային կենտրոնների սաները, ինչպես նաև այլ դպրոցներ հաճախող հայ և օտարազգի պատանիներ:
Մրցույթ-փառատոնը նվիրված է հայոց պետականության պատմությանը: Մասնակիցների նկարներում կարող են ներկայացվեն տարբեր ժամանակաշրջաններում հայոց պետության կայացման և զարգացման համար կարևորվող դեպքեր, երևույթներ, պետական և պետականաշեն գործունեությունն իրականացրած մշակութային գործիչների կերպարներ և այլն: Ստեղծագործական ինքնուրույնությունը և ընկալման անհատական յուրօրինակությունը պարտադիր պահանջներն են` նկարները քննարկելու և գնահատելու համար:
Հնարավորության դեպքում, ցանկալի է կրթական հաստատության կամ երկրի կողմից նկարների կենտրոնացված առաքումը` տարբեր տարիքի հատկապես հաջողված նկարների ընտրությամբ:
Մասնակիցները պետք է դիմեն ՀՀ կրթության և գիտության նախարարության և Գեղագիտության ազգային կենտրոնի կողմից համատեղ սպասարկվող nkarchakan@gmail.com էլեկտրոնային հասցեով մինչև հուլիսի 5-ը ներառյալ:
Մրցույթ-փառատոնի առաջին փուլում հաղթողների աշխատանքները կներկայացվեն Գեղագիտության ազգային կենտրոնի ցուցահանդեսում, որը տևելու է սեպտեմբերի առաջին տասնօրյակից մինչև հոկտեմբերի առաջին տասնօրյակը: Ցուցահանդեսին մասնակցած բոլոր աշխատանքները կտպագրեն ցուցահանդեսի ալբոմում:
Մասնագիտական հանձնաժողովի եզրակացության, ինչպես նաև ցուցահանդեսի հանդիսատեսի քվեարկության արդյունքներով հոկտեմբերի առաջին տասնօրյակում կհայտարարվեն երկրորդ փուլի հաղթողները: Երկրորդ փուլի հաղթողների համար սահմանվել են հիմնական և խրախուսական մրցանակներ:
Սույն հայտարարությանը կցվում է մրցույթ-փառատոնին մասնակցելու պայմանները:
Հավելյալ հարցերով կարելի է դիմել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն.

հեռ. +374 10 58-13-91
ֆ‎աքս. +374 10 52-73-43
Էլ.փոստ. nkarchakan@gmail.com, info@edu.am
Կայքէջ. www.edu.am, www.armedu.am

Մրցույթներ | Դիտումների քանակը: 1695 | Ամսաթիվ: 11.03.2011

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, Մայքրոսոֆթի հայաստանյան գրասենյակը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) կազմակերպում են «Երևակայության գավաթ- 2011» ուսանողական ծրագրավորման մրցույթ: Վերջինիս շրջանակներում առաջարկվում է «Պատկերացրու աշխարհը, որտեղ տեղեկատվական տեխնոլոգիաներն օգնում են աշխարհի հրատապ խնդիրների լուծմանը» թեման` ըստ ՄԱԿ-ի կողմից սահմանված Հազարամյակի մարտահրավերների (աղքատության և համաճարակների հաղթահարում, շրջակա միջավայրի բարելավում, գենդերային խնդիրների լուծում և այլն):

Մրցույթին կարող են մասնակցել մինչև 4 հոգուց բաղկացած թիմեր, որոնց անդամներից առնվազն երեքն ուսանողներ են (բակալավր, մագիստրոս, ասպիրանտ): Մեկ թիմի կազմում կարող են լինել տարբեր բուհերի ուսանողներ: Մասնակից թիմերի բոլոր անդամները պետք է լինեն 16 տարին լրացած ՀՀ քաղաքացիներ: Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2011 թվականի ապրիլի 25-ն է: Մրցույթին լավագույն ծրագրային լուծումներ ներկայացրած թիմերը կստանան խրախուսական նվերներ և խոշոր դրամական պարգևներ.

1-ին մրցանակ` 300 000 դրամ և համակարգիչ,

2-րդ մրցանակ` 250 000 դրամ և համակարգիչ,

3-րդ մրցանակ` 150 000 ՀՀ դրամ և համակարգիչ:

Միաժամանակ, 1-ին մրցանակ ստացած թիմին հնարավորություն կընձեռնվի մասնակցելու միջազգային «Երևակայության գավաթ» մրցույթին, որը տեղի կունենա Նյու Յորքում` 2011թվականի ամռանը:

Երևակայության գավաթը Մայքրոսոֆթ տեխնոլոգիաների վրա հիմնված ամենամյա ուսանողական համաշխարհային մրցույթ է, որը խրախուսում է երիտասարդներին կիրառելու իրենց երևակայությունը, կիրքն ու ստեղծագործական ունակությունները` առաջարկելով նորարարական տեխնոլոգիական ծրագրեր, որոնք ուղղված կլինեն աշխարհի հրատապ և կարևոր խնդիրների լուծմանը:Մրցույթը բաղկացած է 5 տարբեր անվանակարգերից , որոնցից Software Design (SD) "Ծրագրային ապահովման մշակում” մրցույթը իրականացվում է տարածաշրջանային մակարդակով: Տարածաշրջանային եզրափակիչ փուլերի հաղթողները հնարավորություն են ստանում մասնակցելու համաշխարհային եզրափակիչ փուլին:

Մրցույթներ | Դիտումների քանակը: 1129 | Ամսաթիվ: 03.03.2011

1-2 3-4 5-6 7-8
ՄՈՒՏՔ
Լոգին:
Գաղտնագիր:
ՈՐՈՆՈՒՄ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԱՑՈՒՅՑ
ՀԱՇՎԻՉՆԵՐ

Օնլայն Մասնակիցներ 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0

Copyright MyCorp © 2018