Ռադիոպիեսների միջազգային մրցույթ
Լավագույն պիեսները կհեռարձակվեն BBC-ի համաշխարհային ծառայությամբ
Բրիտանական խորհուրդը եւ BBC-ի
համաշխարհային ծառայությունը հայտարարում են Ռադիոպիեսների 2011 թվականի
մրցույթը: Մրցույթն անցկացվում է 12-րդ անգամ` հնարավորություն տալով
հեղինակներին լսելի դարձնել իրենց ձայնը: Նախորդ տարի մրցույթին մասնակցել
էր ավելի քան 1100 հեղինակ: Հաղթողները Ամերիկայի Միացյալ Նահանգներից էին եւ Գանայից:
Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է գրել 60 րոպե տեւողությամբ
ռադիոպիես: Այն պետք է լինի մինչ օրս չհրատարակված ստեղծագործություն եւ
պետք է ներկայացված լինի միայն այս մրցույթին: Պիեսը պետք է լինի A4
ձեւաչափի 50-75 էջ: Յուրաքանչյուր էջը հաշվարկվում է որպես եթերային մեկ
րոպե: Ռադիոպիեսը պետք է ունենա առավելագույնը 6 կենտրոնական հերոս: Ձեր
ստեղծագործությանը հարկավոր է կցել առավելագույնը 400 բառից բաղկացած
պիեսի համառոտագիր:
Մրցույթին կարող են մասնակցել պրոֆեսիոնալ եւ ոչ պրոֆեսիոնալ
հեղինակներ: Մասնակիցը պետք է լինի 16-ից բարձր եւ չբնակվի Միացյալ
Թագավորությունում: Պիեսը պետք է գրված լինի անգլերեն: Ընդունելի է նաեւ
թարգմանությունը, սակայն պետք է հստակ նշված լինի, որ ստեղծագործությունը
թարգմանված է, իսկ թարգմանիչը պետք է լինի որակավորված:
Բրիտանական խորհուրդը եւ BBC-ն սահմանել են երկու հիմնական մրցանակ:
Առաջին լեզու համարվող անգլերենով գրված ստեղծագործության եւ երկրորդ
լեզու համարվող անգլերենով գրված լավագույն պիեսների հեղինակները կստանան
2500-ական ֆունտ ստեռլինգ եւ կուղեւորվեն Լոնդոն` մասնակցելու իրենց պիեսի
ձայնագրմանը: Պիեսները BBC-ի համաշխարհային ծառայությամբ կհեռարձակվի 2011
թվականի նոյեմբերին:
Մրցույթին մասնակցելու վերջնաժամկետն է 2011 թվականի մարտի 31-ը:
Մասնակցության համար Ձեր ստեղծագործությունը, դիմումի ձեւը եւ պիեսի
համառոտագիրը կարող եք ուղարկել
 |
 |
 |
BBC –ի համաշխարհային ծառայության հասցեին` Playwriting Competition 2011 BBC World Service Drama Room 823b, South East Wing Bush House London WC2B 4PH |
 |
 |
 |
radioplay@bbc.co.uk էլեկտրոնային հասցեին: |
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ծրագերի ղեկավար Նարեկ Թովմասյանին:
britishcouncil.org