ԳԼԽԱՎՈՐ ԷՋ | ԳՐԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆ | ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ
 
Ուրբաթ, 26.04.2024, 21:33
Ողջույն Հյուր | RSS
Գլխավոր Մենյու
Հոդվածների Խումբ
ՍՐՏԻ ԽՈՍՔԵՐ [37]
Փոքր Չաթ
Հարցում
Գնահատեք կայքը
Պատասխաների քանակ: 15807


Page Rank

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » Հոդվածներ » ՍՐՏԻ ԽՈՍՔԵՐ » ՍՐՏԻ ԽՈՍՔԵՐ [ Ավելացնել հոդված ]

Կարոտի մի հուշ...
Լուռ գիշեր է: Նայում եմ պատուհանից, կողքիս միայն լուսինն է, աստղերը, թաց աչքերս ու արցունքներս:Նայում եմ այն փողոցին, որտեղ դեռ երեկ զբոսնում էինք: Գիտե՞ս երեկ այնքան ծանոթ ու ջերմ էր թվում այն փողոցը, իսկ հիմա...
Իսկ հիմա մենք չկանք. չէ ավելի շուտ դու չկաս: Փողոցում միայն երկնքի թափած արցունքների ջրափոսերն են:
Հետաքրքիր է, արդյոք երկինքն էլ է սիրում, միթե նա էլ է կարոտում, միթե նրա արցուքներն էլ են թափվում այն միակի համար, ով հեռու է իրենից :
-Ասա, երկինք,-դու՞ էլ ես սիրում ինձ նման, դու՞ էլ ես կարոտում նրան ինչպես ես:
Բայց երկինքը լուռ է, նա չի ուզում խոսել ինձ հետ, կամ ուղղակի ես չեմ հասկանում նրա լեզուն: Հիմա ես ոչինչ չեմ հասկանում, նույնիսկ ամենապարզ մարդկային խոսքերը բարդ է ընկալել: Ես հասկանում եմ միայն այն, որ դու կաս իմ արցունքի ու ժպիտի մեջ, լողում ես աչքերիս ծովում:
Ներիր, եթե հաճախ չեմ հասկացել քեզ, կներես այն խոսքերի համար, որ ստիպել են քեզ լաց լինել:
Իմ սեր, իմ լռություն, իմ կյանքի իմաստ...
Գիտե՞ս ամեն անգամ երբ բացում եմ աչքերս ու արթնանում անուշ քնից, նայում եմ շուրջս ու քեզ եմ փնտրում ամենուր: Դժվար է արթնանալ ու տեսնել, որ կողքիս չես....դժվար է, որ չեմ կարող գրկել քեզ ու ասել, որ ինձ շատ ես պետք, որ քո կարիքն ունեմ: Ուզում եմ կողքիս լինել, որ գոնե կարոտից չգժվեմ, ինչքան եմ դեռ այսպես կարոտով ապրելու, հավատում եմ քեզ ու գիտեմ գալու ես, որ էլ չգնաս: ԱՐԻ ԽՆԴՐՈՒՄ ԵՄ:

Հեղինակ ` Մարինա Ավագյան


Հոդվածների Խումբ: ՍՐՏԻ ԽՈՍՔԵՐ | Ավելացրել է: (27.03.2011) | Հեղինակ: Մարինա Ավագյան
Դիտումներ: 3303 | Մեկնաբանություններ: 2


Ավելացնել Մեկնաբանություններ կարող են միայն գրանցված մասնակիցները
[ ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ ]
ՄՈՒՏՔ
Լոգին:
Գաղտնագիր:
Որոնում
ԸՆԿԵՐՆԵՐ
ՀԱՇՎԻՉՆԵՐ

Օնլայն Մասնակիցներ 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0

Copyright Ուսում.org © 2024