ԳԼԽԱՎՈՐ ԷՋ | ԳՐԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆ | ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ
 
Ուրբաթ, 26.04.2024, 15:42
Ողջույն Հյուր | RSS
Գլխավոր Մենյու
Հոդվածների Խումբ
ՍՐՏԻ ԽՈՍՔԵՐ [37]
Փոքր Չաթ
Հարցում
Գնահատեք կայքը
Պատասխաների քանակ: 15807


Page Rank

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » Հոդվածներ » ՍՐՏԻ ԽՈՍՔԵՐ » ՍՐՏԻ ԽՈՍՔԵՐ [ Ավելացնել հոդված ]

ՀԱՎԱՏԱ ...ԿԱՄ ԴՈՒ ՉԿԱՍ, ԲԱՅՑ ԿՅԱՆՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ՀԱՎԱՏԱ ...ԿԱՄ ԴՈՒ ՉԿԱՍ, ԲԱՅՑ ԿՅԱՆՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Քեզ երկար եմ հավատացել
Ու կարծել եմ, որ դու կաս,
Որ բարի ես, հոգատար ես, ուշադիր ես
Միշտ կարդում ես նամակներ,
Որտեղ անկախ տարիքից
Մարդիկ` մեծեր ու փոքրեր
ցանկություններ են գրում:
Ցանկանում են նվերներ
Շատ պարզագույն կամ էլ չէ,
Շնիկ, տիկնիկ, տոնածառ, քույրիկ, եղբայր
Պայծառ, պայծառ արևներ, լիքը-լիքը ժպիտներ...
''Բարև, բարև, Ձմեռ պապ, դու առատաձեռն ես ու բարի,
Իսկ ես ամբողջ այս տարին եղել եմ լավն ու լսել ծնողներիս
Ուզում եմ, որ դու ինձ համար մի լավ նվեր ունենաս
Ու երբ բացեմ աչքերս, իսկույն գտնեմ նվերս''
Ու գրել եմ, ու գրել են
Ու գրում են, կգրեն
Այն շա'տ բարի պապիկին,
Ով սպիտակ մորուք ունի,
Կարմիր այտեր ու շորեր,
Ժպիտ անկեղծ ու բարի,
ՄԻ պարկ ունի շալակին`
Նվերներով մեջը լի:
Հեշտ է ապրել հեքիաթում
Լավ է սիրել մի մարդու,
Ով նվերներ է միշտ բերում
Չի կշտամբում նա երբեք
Այլ ժպտում է միշտ անկեղծ:
Ու հարցնում են ինձ հաճախ
'' Իսկ կա՞, կա՞ արդյոք Ձմեռ պապ"
Ես ասում եմ, " ՀԱՎԱՏԱ ,ԳՈՒՑԵ և ԿԱ"
Իսկ մտածում," ԿՅԱՆՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է, ԹԵԿՈՒԶ ՉԿԱՍ...''
ՆՎԻՐՈՒՄ ԵՄ ՁՄԵՌ ՊԱՊԻՆ


Հեղինակ ` Թերեզա Հովհաննիսյան

Հոդվածների Խումբ: ՍՐՏԻ ԽՈՍՔԵՐ | Ավելացրել է: admin (06.01.2012) | Հեղինակ: Թերեզա Հովհաննիսյան
Դիտումներ: 2013


Ավելացնել Մեկնաբանություններ կարող են միայն գրանցված մասնակիցները
[ ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ ]
ՄՈՒՏՔ
Լոգին:
Գաղտնագիր:
Որոնում
ԸՆԿԵՐՆԵՐ
ՀԱՇՎԻՉՆԵՐ

Օնլայն Մասնակիցներ 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0

Copyright Ուսում.org © 2024