ԳԼԽԱՎՈՐ ԷՋ | ԳՐԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆ | ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ
 
Հինգշաբթի, 25.04.2024, 21:02
Ողջույն Հյուր | RSS
Գլխավոր Մենյու
Հոդվածների Խումբ
ՍՐՏԻ ԽՈՍՔԵՐ [37]
Փոքր Չաթ
Հարցում
Գնահատեք կայքը
Պատասխաների քանակ: 15807


Page Rank

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » Հոդվածներ » ՍՐՏԻ ԽՈՍՔԵՐ » ՍՐՏԻ ԽՈՍՔԵՐ [ Ավելացնել հոդված ]

Կյանքից մի պատկեր
Կյանքից մի պատկեր

Մատիտը դանդաղասահ խաղում էր նրա մոմե մատների մեջ, զգուշորեն ուրվագծելով մի չքնաղ պատկեր: Ժպտում էր նա, ասես իր փոքրիկ մասիկն էր դնում ամեն շարժման մեջ, ապրում էր հավերժական թվացող ոգորևության ուժով: Ջանում էր ամեն անցնող ակնթարթը անմահացնել, չկորցնել, չմոռանալ ոչինչ…

Սրտի դողացող թրթիռների արտացոլանքը թողնում էր ճերմակ էջին: Այնքա՛ն սեր ու գորով կար նրա աչքերում, անքա՛ն նվիրում ու սպասում, որ լռության էր մատնում բոլոր խոսքերը:

Հուսավառ էր նա, ամենազոր հավատով լցված, սիրատենչ թևեր առած սավառնում էր եթերային ամպերի գրկում, գիտեր` երբեք իր թևերը չեն կոտրվելու:

Արևի պայծառ շողերը շոյում էին նրա վարսերը ու մատիտի շարժումները դանդաղում էին, կարծես նա վայելում էր բնության հետ միաձույլ ապրելու իր տենչը:

Երջանիկ էր նա այդ պահին, ավելին երազել չէր կարող, սրտում սիրո անսահմանությունն էր, իսկ ձեռքերում սեփական ձեռքերից կերտված սիրելիյի պատկերը:

Խորիմաստ հայացք ուներ պատկերի տերը ու մի թեթև ժպիտ, որ խոստանում էր հավետ նրա կողքին լինել, թեկուզ հեռվից: Զմրուխտյա աչքերի փոթորկահույզ արտահայտության մեջ, ամփոփվում էր մի պատգամ, որ անկումերին հաջորդելու են վերելքները` բարձր, վեհ, երանելի………հարկավոր է ձգտել, չերկնչել և ոչ մի դեպքում:

Միայնակ է նա, երբեմն բաց է անում հնամաշ թուղթը, մի քնքուշ անուն է թռչում նրա շուրթերից ու մարում է օդում, ոչինչ չի կարող ասել, նկարն ամեն ինչ ասում է իր փոխարեն…….

Հեղինակ ` Հասմիկ Չախալյան 

Հոդվածների Խումբ: ՍՐՏԻ ԽՈՍՔԵՐ | Ավելացրել է: (15.01.2012) | Հեղինակ: Հասմիկ Չախալյան
Դիտումներ: 2106 | Մեկնաբանություններ: 1


Ավելացնել Մեկնաբանություններ կարող են միայն գրանցված մասնակիցները
[ ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ ]
ՄՈՒՏՔ
Լոգին:
Գաղտնագիր:
Որոնում
ԸՆԿԵՐՆԵՐ
ՀԱՇՎԻՉՆԵՐ

Օնլայն Մասնակիցներ 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0

Copyright Ուսում.org © 2024