ԳԼԽԱՎՈՐ ԷՋ | ԳՐԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆ | ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ
 
Երեքշաբթի, 16.04.2024, 17:01
Ողջույն Հյուր | RSS
Գլխավոր Մենյու
Հոդվածների Խումբ
ՍՐՏԻ ԽՈՍՔԵՐ [37]
Փոքր Չաթ
Հարցում
Գնահատեք կայքը
Պատասխաների քանակ: 15807


Page Rank

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » Հոդվածներ » ՍՐՏԻ ԽՈՍՔԵՐ » ՍՐՏԻ ԽՈՍՔԵՐ [ Ավելացնել հոդված ]

Կյանքը մի ակնթարթում...
Մտքերս մի տեսակ մռայլ էր, զանգեցի հին ընկերներիցս մեկին,զգաց ձայնիս մեջ թաքնված տխրությունն ու առաջարկեց դուրս գնալ ու քայլել...<<Ուղակի զգա,թե ինչքան հրաշալի բան է կյանքը,փորձիր որսալ ամեն չնչին պահ, որը դեմքիդ ժպիդ կբերի...և ուրախացիր այդ մանրուքով...երբ գաս տուն կզանգես ...>>...Այդպես էլ արեցի,դուրս եկա,մի խոր շունչ քաշեցի,նման էր սառը ապտակի...նայեցի վերև` հիասքանչ պատկեր էր,դեմքիս ակամայից ժպիտ եկավ,վաղուց էր այդքան չէի հիացել ձյան փաթիլներով ...ու հանկարծ ոտքս սայթաքեց ու ընկա ..<<Աաաայ քեզ դժբախտություն..>>...Միանգամից մռայլվեցի,մի փոքր ցավոտ էր վայրեջքս,հանկարծ երբ փորձում էի վեր կենալ մի փոքրիկ մոտեցավ ինձ ու մանկական անմեղ ծիծաղով ինձ ձնագնդիներով սկսեց հարվածել,մի պահ հիշեցի մանկությունս,մանկան ժպիտ առաջացավ դեմքիս ու մոռանալով տարիքս դարձա այդ մանկան տարիքի...փոքրիկին նայելով մտովի խորհեցի ընկնելուս մասին,ու ակամայից սկսեցի ժպտալ...<<Ամեն դեպքում հրաշալի բան է կյանքը ...>>:Եկա տուն ամբողջովին ձյան մեջ կորած,բայց դեմքիս մանկական մի անկեղծ ժպիտով...Սեղանիս թուղթ էր անպետք,վերցրեցի այն ճմռթեցի ու մի երեք մետր տարածությունից ինչպես մանուկ տարիներիս նետեցի աղբարկղը` երբեք ինձ մոտ չէր ստացվում, որ այն իր նպատակին հասներ, հանկարծ նկատեցի, որ թուղթն ուղիղ աղբարկղն ընկավ...կարծես օլիմպիական խաղերում հաղթանակ էի տարել այնպես գոչեցի:Այդ մանրուքն ինձ ուրախացրեց:
Այսօր սովորեցի մի փոքր ապրել...ապրել կյանքի թվացյալ մանր ակնթարթներով...Ու ամեն դեպքում որքան հրաշալի է կյանքը:Այն մեզ ամեն ակնթարթ հնարավորություն է տալիս ժպտալու,պետք է ուղակի նկատել այն,նկատել ու ապրել....

Հեղինակ ` Թամուշ Արզումանյան

Հոդվածների Խումբ: ՍՐՏԻ ԽՈՍՔԵՐ | Ավելացրել է: admin (17.12.2012) | Հեղինակ: Թամուշ Արզումանյան
Դիտումներ: 2817


Ավելացնել Մեկնաբանություններ կարող են միայն գրանցված մասնակիցները
[ ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ ]
ՄՈՒՏՔ
Լոգին:
Գաղտնագիր:
Որոնում
ԸՆԿԵՐՆԵՐ
ՀԱՇՎԻՉՆԵՐ

Օնլայն Մասնակիցներ 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0

Copyright Ուսում.org © 2024