ԳԼԽԱՎՈՐ ԷՋ | ԳՐԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆ | ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ
 
Չորեքշաբթի, 04.12.2024, 06:58
Ողջույն Հյուր | RSS
Գլխավոր Մենյու
Հոդվածների Խումբ
ՍՐՏԻ ԽՈՍՔԵՐ [37]
Փոքր Չաթ
Հարցում
Գնահատեք կայքը
Պատասխաների քանակ: 15811


Page Rank

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » Հոդվածներ » ՍՐՏԻ ԽՈՍՔԵՐ » ՍՐՏԻ ԽՈՍՔԵՐ [ Ավելացնել հոդված ]

«Դու»-ն անձնակա՞ն, Ո՜չ, անորոշ դերանուն է ...
«Դու»-ն անձնակա՞ն,
Ո՜չ, անորոշ դերանուն է ...
Անհայտություն, կորած երազ,
Անմահ անուրջ, անհասությու՛ն ...
Այդ ո՞վ ասաց՝ 
«Դու»-ն անձնական դերանուն է:
Թե հզոր ձայն ունենայի,
Ձայնալարիս ամբողջ թափով կգոչեի.
- Սու՛տ է, սու՜տ է,
«Դու»-ն անորոշ դերանուն է ...
Գիշերային լուսնոտ է «Դու»-ն,
Իրիկնային մղձավանջ է,
Հույսով լցված բաժակ է «Դու»-ն,
Գինով հարբած ուրվական է ...
- «Դու»-ն անձնական դերանու՞ն է,-
Ձեզ ո՞վ խաբեց ...
Դեռ չգրված, 
Բայց լավ հիշվող տողեր է «Դու»-ն,
Ձայնից զրկված,
Բայց գոռացող աղմուկ է «Դու»-ն,
Արցունք դարձած,
Սառցակալված ողբերգ է «Դու»-ն,
Աղոթք դարձած,
Բայց անհավատ մրմունջ է «Դու»-ն ...
 - «Դու»-ն ինչպիսի՞ դերանուն է ,-
Հարցնում եմ ձեզ:
 - «Դու՞»-ն՝ անձնական:
- Անձնակա՛ն է, ոչ մի կասկա՛ծ ...
Դուք խաբվա՛ծ եք ...

Հեղինակ ` Լիլիթ Միրիբյան
Հոդվածների Խումբ: ՍՐՏԻ ԽՈՍՔԵՐ | Ավելացրել է: admin (22.01.2013) | Հեղինակ: Լիլիթ Միրիբյան
Դիտումներ: 2878


Ավելացնել Մեկնաբանություններ կարող են միայն գրանցված մասնակիցները
[ ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ ]
ՄՈՒՏՔ
Որոնում
ԸՆԿԵՐՆԵՐ
ՀԱՇՎԻՉՆԵՐ

Օնլայն Մասնակիցներ 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0

Copyright Ուսում.org © 2024