ԳԼԽԱՎՈՐ ԷՋ | ԳՐԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆ | ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ
 
Ուրբաթ, 04.10.2024, 18:44
Ողջույն Հյուր | RSS
Գլխավոր Մենյու
Հոդվածների Խումբ
ՍՐՏԻ ԽՈՍՔԵՐ [37]
Փոքր Չաթ
Հարցում
Գնահատեք կայքը
Պատասխաների քանակ: 15809


Page Rank

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » Հոդվածներ » ՍՐՏԻ ԽՈՍՔԵՐ » ՍՐՏԻ ԽՈՍՔԵՐ [ Ավելացնել հոդված ]

Կարելի է...
ԿԱՐԵԼԻ Է 

Նորից ես աչքերդ բացում: Շտապելով հորանջում ես,վերցնում կողքիդ դրած բջջայինը: Մտնում ես սոցիալական կայքերդ,բայց ելի դուրս ես գալիս.այսօր էլ քեզ ոչ ոք չի գրել: 
Թռչունների ձայնը ազդում է վրադ:Երևի նախանձում ես նրանց,նրանք չվում են՝աշուն է:Երանի դու էլ թռչուն լինեիր թռչեիր,բայց եթե թռչուն լինեիր կընդունեի՞ն երամ,մտածում ես մենակ կապրես.հետո կչվես բայց այսպես էլ ես մենակ ապրում ու՞ր չվես: 
Մորեմերկ վեր ես կենում անկողնուցդ,նայում ես արևին ,թույլ է՝աշուն է:Սուրճ ես ուզում ,բայց ձանձրացել ես մենակ սուրճ խմելուց ու ահավոր ալարում ես եփես: Մորեմերկ քայլում ես փոքր սենյակումդ,կարելի է մենակ ես:Դարակները քանդում ես:Ծխախոտ չկա:Կրծում ես շուրթերդ:Գիտես որ դրամ էլ չունես,բայց մի անգամ ևս քչփորում ես գրպաններդ:Չկա:Ավելի ես նյարդանում: 
Ծխելու ցանկությունը խեղդում է:Մտածում ես գուցե սուրճը հագեցնի կամ թուլացնի ծխելու ցանկությունդ:Սրճեփի կեսից ջուր ես լցնում ,միքիչ սուրճ և շաքարավազ,միացնում էլեկտրական հոսանքին: 
Վերցնում ես սենյակումդ թափված թերթերը՝ մի անգամ էլ ես սկսում կարդալ:Չկա:Աշխատանք չկա:Ախ՜ր երեկ զանգել ես բոլոր հայտարարություններով,բոլորը միաբերան մերժել են,ասելով արդեն ունենք աշխատող,կամ կզանգենք: 
Նայում ես նորից թերթը,բոլորին զանգել ես,պիտի թերթի նոր համարը գնես,բայց էլի հիշում ես որ դրամ չունես: 
Մինչ մտորում ես,լսվում է սուրճի թշշոցով թափվելը: Անջատում ես սրճեփը:Սուրճը լցնում ես թեյի բաժակը ու ֆրթացնելով խմում,կարելի է մենակ ես: 
Մանկան աղիողորմ ճիչ ես լսում:Պատուհանից դուրս ես նայում:Դիմացի հարևանուհիդ է երեխաին ծեծում :Պատուհանը բացում ես,ակամա:Ականջիդ է հասնում երեխայի ձայնը:Աչքդ ընկնում է մոր ձեռքին,որ օդում լողալով գալիս ու ապտակում է երեխային:Լսում ես,որ երեխան պաղպաղակ է ուզում ,մայրը ծեծում է,խեղճ կին,խեղճ երեխա...:Բայց մեկ է նախանձում ես երեխային,չէ որ քո ցանկությունների համար ոչ ոք քեզ չի ծեծում,չէ որ դու մենակ ես,չէ որ քեզ կարելի է: 
Մայրը գրկում է որդուն,համբուրում՝ գլուխը, ու խոստանում,որ երբ դրամ ունենա երկու հատ է գնելու:Երեխան հանդարտվում է,երանի՜ նրան:Ֆրթացնում ես սուրճդ,ու աչքերդ խոնավանում են:Երեխան հանդարտվում է…Մայրը ժպտում է թեթև ու տուն մտնում,երեխան ուրախ թռչկոտում է:Աղիողորմ ճիչը կորոմ է մոր համբույրի մեջ: 
Բաժակը դնում ես շուրթիդ ,ֆրթացնում ես,բայց կուլ չի գնում,նրա մեջ նախանձ կա դեպի երեխան,ու դու ուզում ես կուլ տալ այդ նախանձը: 
Դռան զանգը զնգում է:Դու ոչ մեկին չես սպասում,ում էլ սպասում ես հաստատ չի գա,որովհետև չկա… 
Ո՞վ է զանգը տալիս :ՈՒզում ես չբացել,քեզ կարելի է՝մենակ ես:Զանգին հաջորդում է,թրխկոցը:Որոշում ես բացես:Բացում ես ու առջևդ հայտնվում է թղթերը ձեռքը մի մարդ:Քեզ մորեմերկ տեսնելով մի պահ շփոթվում է,շփոթմունքին հաջորդում է գոռոցը,մտածում ես խելագառ է,ուզում ես դուռը փակել,բայց գոռոցի մեջ լսում ես,որ լույսի տեսուչն է,որը սպառնում է անջատել ամենինչ.վարձն է ուզում:Ժպտում ես,երբ տեսուչը ասում է ,որ ամեն ինչ կանջատի:Ծոցագրպանում տեսնում ես ծխախոտի տուփ:Ու ծխելու ցանկությունդ նորից է խեղդում: Ծխախոտ ես ուզում տեսուչից:Ավելի է բորբոքվում,մտացում է ծաղրում ես,բայց տալիս է մի ծխախոտ,դու դուռը ծածկում ես ու գալիս ես ծխախոտդ վառելու։Նորից դռա թրխկոց:Բացում ես,տեսուչն է ավելի է գոռում,չի հասկանում որ դու մենակ ես,քեզ կարելի է…Հոգնելով իր գոռոցից ու քո անտարբերությունից,տեսուչը գնում է,վերջում ավելացնելով որ երկու օրից գալու է վարձին: 
Դու ժպտում ես,քանի որ ծխում ես,դրան շատ էիր սպասել:Ծխում ես ագահորեն,ձեռի հետ էլ սուրճի բաժակն ես լվանում: 
Նայում ես ժամը:Կեսօր է արդեն:Ուզում ես դուրս գալ,մի տեղ վաճառել օրդ:Հագնվում ես,լվացվում,մազերդ սանրելու ժամանակ ճերմակներ ես նկատում:Ուզում ես պոկել,բայց փոշմանում ես,քեզ կարելի է,չէ,որ դու մենակ ես… 
Նորից ես մտնում սոցիալական կայք,զարմանում ու ուրախանում ես:Հազորդագրություն ունես:Բացում ես ու բարձրաձայն կարդում. 
-Ձեզ վերցնում ենք փորձնական աշխատանքի,ներկայացե՛ք… 
07.09.2012



Հոդվածների Խումբ: ՍՐՏԻ ԽՈՍՔԵՐ | Ավելացրել է: (21.02.2013) | Հեղինակ: Նելսոն Բեգլարյան
Դիտումներ: 2185


Ավելացնել Մեկնաբանություններ կարող են միայն գրանցված մասնակիցները
[ ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ ]
ՄՈՒՏՔ
Որոնում
ԸՆԿԵՐՆԵՐ
ՀԱՇՎԻՉՆԵՐ

Օնլայն Մասնակիցներ 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0

Copyright Ուսում.org © 2024