ԳԼԽԱՎՈՐ ԷՋ | ԳՐԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆ | ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ
 
Ուրբաթ, 26.04.2024, 11:10
Ողջույն Հյուր | RSS
Գլխավոր Մենյու
Հոդվածների Խումբ
ՍՐՏԻ ԽՈՍՔԵՐ [37]
Փոքր Չաթ
Հարցում
Գնահատեք կայքը
Պատասխաների քանակ: 15807


Page Rank

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » Հոդվածներ » ՍՐՏԻ ԽՈՍՔԵՐ » ՍՐՏԻ ԽՈՍՔԵՐ [ Ավելացնել հոդված ]

Բոցկլտացող կիրք
-Կրակ կա՞։ 
-Դե իհարկե։ Տես ինչ եմ գտել։ Քաղցրահամ գեղեցկուհի է։ 
-Չէ, եղբայրս։ Եթե միայն առաջին քուլան, հետո նույն դառնահամ շուրթերդ ես զգում։ 
-Իրոք որ։ Ամբողջ ամիս խեղդվում էի ցանկությամբ, որ զգամ սպասված հրապույրը, բայց ավաղ այն չէ։ 
-Այ կրակայրիչդ սիրունիկն է։ 
-Հնություն է։ Շուտով շունչը կփչի։ Ընդամենը կայծեր է տալիս, ժամանակ առ ժամանակ բարեհաճելով կրակ պարգևել։ 
-Մի ընկերոջ է հիշեցնում կրակայրիչդ։ 
-Ինչպիսի համեմատություն․․․ 
Անհագորեն ներս քաշեցի սպանող մասնիկների թվացյալ քաղցրությունը, սակայն ներսս քաղցրությամբ չլցվեց։ Միայն օդում չքացան ծխե անթերի մարմինները՝ կարճացնելով երանության գլանակս։ 
-Այո, հիշեցնում է։ Կրակայրիչդ կրքով լցված մարդու է նման։ Ասեմ, կայծերն էլ են քողարկված վտանգ։ Կայծերն ահարկու հրդեհների պատճառ կարող են դառնալ՝ տալով բազմաթիվ զոհեր։ 
-Կիրքն ինչու՞ հիշեցիր, ընկեր։ 
-Կրակի եմ նմանեցնում։ Այրող, սրընթաց, անզուսպ, անկայուն, խաղերով լեցուն, գերող, ձգող, թմրեցնող․․․ Միացրու։ Պահիր ափիդ ներսում։ Զգու՞մ ես ինչ հաճելի ջերմություն է այս ձմեռվա ցրտին։ 
Արագ սեղմեցի ափը։ Զրուցակիցս անմիջապես քաշեց ձեռքն ու ցած գցեց կրակայրիչը, երբ զգաց բոցկլտացող հրեշի պատճառած ցավը։ Աչքերը պլշեց վրաս։ 
Վերցրի գետնից այդ երկաթի կտորը ու միանգամից հզորություն զգացի։ Պատկերացնում ես ձեռքերումդ ստեղծում ես անզուսպ մարդասպանի։ 
-Ուզում էի, որ զգաս մխկտոցը, երբ շատ ես մոտենում կրակին։ 
-Չեմ կարծում, որ կար դրա անհրաժեշտությունը։ Տարօրինակ ես։ Անգամ երեխան գիտի դրա մասին։ 
-Չգիտի։ Երեխան ընդամենը հետաքրքրված է այդ զարմանահրաշ հրեշով և ձեռքը մեկնում է, որ սանձի նրան ին փոքրիկ ու անզոր ափերում։ Իսկ մենք․․․դյութված դուրեկան ջերմությունից ավելի մեծ բերկրանք ենք փորձում ստանալ։ 

-Միշտ չէ, որ կիրքն այրում է, երբ դրսևորվում է բանականության իշխանության ներքո։ 
-Հմ, բանականություն․․․մի զվարճեցրու։ Քանի անգամ է բանականությունդ հրամայել դեն գցել ծխախոտը, ու քանի անգամ է ձեռքդ գնացել դեպի կրակայրիչդ, հենց այդ հրահանգից հետո։ Թիվն էլ ես կորցրել։ Հենց բանականությունդ է գլխավոր մեղավորը։ Բանականությանդ արդյունքն են մտքերդ, իսկ մտքերիդ շնորհը երևակայությունդ է, երևակայությունովդ էլ ծնում ես ցանկություններ․․․և ահա ցանկություններդ ձևավորում են անսպառ ու անհագ կիրք․․․ Հիշում եմ այդ ընկերոջս։ Մշտապես լցված կայծկլտոցով։ Կայծկլտացող աչքեր։ Հայացքում զգում ես ամբողջ բոցը։ Նշմարվում է երևակայության տեսարանները։ Հայացքով մերկացնում է հոգիդ, ապա մատների ծայրերը սահում են բամբակ մաշկիդ վրայով, արմունկները լցվում են միայն մի իղձով՝ բաց չթողնել։ Իսկ աննկատ ժպիտը ճչում է՝ իմն ես։ Ձայնն է նույնիսկ կորցնում իր սովորական հնչերանգը՝ պատմելով տիրոջ ներսում նորաստեղծ փոթորկի մասին։ Հավանաբար մարդիկ կխլանային, եթե նրա սրտի զարկերը փոքր ինչ լսելի լինեին, իսկ կուրծքը կպատռվեր այդ ճնշման ներքո։ Սրանք էին նրա ներսում ապրող կայծերը, իսկ պատկերացնու՞մ ես վառվող կրակը։ Ավելի լավ է չպատկերացնել։ Անապատի կվերածի։ Վայրենի էությունը կծնի։ Կլուսավորի այն մթին անկյունում դարանած մոլեգին գիշատչին։ 
-Բայց մի վիճելի հարց է առաջանում։ Այդ դեպքում խուսափել կրքից, թե տրվել նրան։ 
-Վիճելի չէ։ Ավելի շուտ խառնվածքի ընտրությունն է։ Մեկին տալիս է թևեր՝ կտրելով ոտքերը, որ չզգա բանականության չոր ու փոշոտ գետինը, մյուսին՝ և ոտքերից, և թևերից է զրկում, մնում է միայն սողսողալ։ Շատերի սրտի բարակ պատերը ճեղքվում են, երբ թռնում են կամրջից՝ չհասցնելով անգամ գետին հասնել, իսկ մյուսները ստանում էին թռիչքի բերկրանքը՝ խիզախելով ողջ մնալ։ Ընկերս էլ միշտ կրկնում էր, եթե անգամ դա նրան հոգեպես ոչնչացնի, մեկ է չի խուսափի բոցավառվել կրքով։ Չէ որ մոտոցիկլիստը իր կյանքի վերջին րոպեին էլ հաճույք է պոկում․․․հաճույք ես պոկում, երբ սիրտդ պատրաստ է դուրս թռչել, երբ ոտքերիդ թուլությունից էլ չես զգում գետինը, երբ մտքերդ փոխարինվել են մարմնիդ բոլոր զգայարանները բթացնող ցանկություններով։ Երբ ուղղակի չես զգում կշիռդ, զգում ես միայն նրան, քանի որ էլ ոչ ոք չկա քո մեջ, դուք երկուսով մնացել եք մենակ։ Ըմբոշխնիր նրա ներկայությունը․․․ 
Լավ, ընկերս։Տուր կրկին անգամ ըմբոշխնեմ քաղցրահամ գեղեցկուհուդ ներկայությունը, իմ բանականությունն էլ է անզոր․․․


Հեղինակ ` Դիանա

Հոդվածների Խումբ: ՍՐՏԻ ԽՈՍՔԵՐ | Ավելացրել է: (13.05.2013) | Հեղինակ: Դիանա
Դիտումներ: 2032


Ավելացնել Մեկնաբանություններ կարող են միայն գրանցված մասնակիցները
[ ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ ]
ՄՈՒՏՔ
Լոգին:
Գաղտնագիր:
Որոնում
ԸՆԿԵՐՆԵՐ
ՀԱՇՎԻՉՆԵՐ

Օնլայն Մասնակիցներ 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0

Copyright Ուսում.org © 2024