ԳԼԽԱՎՈՐ ԷՋ | ԳՐԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆ | ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ
 
Շաբաթ, 20.04.2024, 12:48
Ողջույն Հյուր | RSS
Գլխավոր Մենյու
Հոդվածների Խումբ
ՍՐՏԻ ԽՈՍՔԵՐ [37]
Փոքր Չաթ
Հարցում
Գնահատեք կայքը
Պատասխաների քանակ: 15807


Page Rank

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » Հոդվածներ » ՍՐՏԻ ԽՈՍՔԵՐ » ՍՐՏԻ ԽՈՍՔԵՐ [ Ավելացնել հոդված ]

«Սիրո մկանի մարզում»

«Սիրո մկանի մարզում»

Մենք գնում ենք մարզասրահ, երբ ուզում ենք մեր մարմինը պահել լավ վիճակում, բայց սիրո էներգիան էլ է պահանջում մարզումներ:

«Սկսեք ավելի ու ավելի գիտակցել սերը: Ձեր սիրտը ամուր քնած է, պետք է արթնացնել: Իսկ, երբ այն արթնանա, դուք ձեզ զարմանալիորեն երջանիկ կզգաք:

Երջանկությունը սիրո աշխատանքն է. ուրիշ ոչինչ ձեզ երջանիկ չի դարձնի, որքան սերը:

Գրեթե բոլորի սիրտը քնած է: Մեզ երբեք չեն ուսուցանել սիրո մասին: Մեզ սովորեցրել են ատել, որովհետև պարտադրված ենք կյանքում պայքարել ու կռիվ տալ: Սովորեցրել են, որ ամբողջ աշխարհը թշնամի է, ցանկացած մեկը պատրաստ է ձեր կոկորդը կրծել: Երբեմն ուղիղ իմաստով, երբեմն էլ՝  փոխաբերական, բայց և այնպես, հենց դրանով է պայմանավորված միտքն առ այն, որ գտնվում եք թշնամաբար տրամադրված աշխարհում և, որ պետք է պայքարեք, որպեսզի ապրեք, և պայքարեք ցանկացած միջոցներով՝ ազնիվ, թե անազնիվ: Ահա,  թե որն է մտքի պայմանականությունը: Հենց այս պատճառով, բնական կերպով, սերը դուրս է մղվում մեր գոյությունից:

Սիրտը շարունակում է բաբախել որպես ֆիզիկական մեխանիզմ՝ այլևս չհանդիսանալով հոգևոր շարժիչ ուժ: Սիրտը ոչ միայն ֆիզիկական օրգան է, այն նաև հոգևոր շարժիչ է:

Հետևաբար, հենց դուք սկսեք բաբախել սիրով, միայն այդ ժամանակ դուք կլինեք կենդանի, լիարժե՛ք կենդանի:

Հետևաբար, սկսեք գիտակցել սա, ու որքան ավելի հստակ գիտակցեք, այնքան ավելի շատ սեր կզգաք:

Մեթոդ

Երբ դուք բռնում եք ձեր ընկերոջ ձեռքը, ուշադի՛ր եղեք: Զգացե՛ք, արդյո՞ք ձեր ձեռքը տաքություն է զգում այդ ձեռքսեղմումից, թե ոչ: Եթե դուք ձեռքը բռնել եք, բայց չկա ոչ մի հաղորդակցություն, էներգիայի ոչ մի փոխանցում, ձեռքը սառն է ու պաղած, ուրեմն՝ չկա թրթիռ, չկա պուլսացիա, նշանակում է ձեզնից էներգիա չի հոսում դեպի ձեր ընկերը: Ձեռքսեղմումը տվյալ դեպքում ընդամենը դատարկ ժեստ է, անօգուտ և ապարդյուն ժեստ:

Այնպես որ, երբ դուք ձեռք եք սեղմում, փորձե՛ք զգալ ձեր ներսում՝ ամենախորքում, էներգիայի հոսք կա՞ այդ պահին, թե ոչ: Եթե կա, ապա փորձեք ուղղորդել այդ էներգիան: Դա անելու համար սկզբում ընդամենը երևակայական վարժանք պետք կգա, բայց էներգիան հաջորդում է երևակայությանը:

Երևակայությունը արմատներ է գցում…այն էներգիա է ստեղծում: Այնպես որ, երբ դուք ձեռք եք սեղմում, գիտակցաբար այն պահե՛ք և պատկերացրե՛ք, որ էներգիա է հոսում: Միայն այդ մտքից ձեռքը կարող է տաքանալ ու ջերմանալ: Դուք կարող եք ակնառու փոփոխություններ ունենալ:

Երբ նայում եք ինչ որ մեկի, նայե՛ք սիրառատ աչքերով, քանի որ հակառակ դեպքում ֆիզիկական աչքերը պարզապես քարեր են: Դրանք շատ սառն են, սիրո ոչ մի նշույլ չունեն:

Երբ նայում եք մարդկանց, աչքերի միջոցով փորձեք սեր փոխանցել:

Երբ դուք քայլում եք, քայլե՛ք շուջբոլորը սեր ճառագելով:

Սկզբում դա կարող է թվալ սոսկ երևակայություն, սակայն մեկ ամսից դուք կտեսնեք, որ այդ ամենը դարձել է իրականություն: Ուրիշներն էլ կսկսեն զգալ, որ դուք դարձել եք ջերմ մարդ…որ, երբ ինչ-որ մեկը հայտնվում է ձեր կողքին, իրեն հրաշալի է զգում, ինքնազգացողությունը նկատելիորեն լավանում է:

Եվ այսպես, այս ամենը գիտակցված ջանքեր է պահանջում՝  սկսել հնարավորինս գիտակցել սերը և հնարավորինս շատ սեր ճառագել…»:

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Հոդվածների Խումբ: ՍՐՏԻ ԽՈՍՔԵՐ | Ավելացրել է: admin (17.01.2016) | Հեղինակ: Արմինկա Ղուկասյան
Դիտումներ: 2390


Ավելացնել Մեկնաբանություններ կարող են միայն գրանցված մասնակիցները
[ ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ ]
ՄՈՒՏՔ
Լոգին:
Գաղտնագիր:
Որոնում
ԸՆԿԵՐՆԵՐ
ՀԱՇՎԻՉՆԵՐ

Օնլայն Մասնակիցներ 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0

Copyright Ուսում.org © 2024