ԳԼԽԱՎՈՐ ԷՋ | ԳՐԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆ | ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ
 
Ուրբաթ, 27.11.2020, 19:59
Ողջույն Հյուր | RSS
Գլխավոր Մենյու
Հոդվածների Խումբ
ԱԼԻՍԻԱ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ [10]
ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ [32]
ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ [11]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ [21]
ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ [17]
ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ [10]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ [1]
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԾԱՏՈՒՐՅԱՆ [3]
ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՀԱԿՅԱՆ [2]
ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ [11]
ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ [15]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ [21]
ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ [11]
ՄԻՔԱՅԵԼ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ [2]
Փոքր Չաթ
Հարցում
Գնահատեք կայքը
Պատասխաների քանակ: 13741


Page Rank

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » Հոդվածներ » ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ » ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ [ Ավելացնել հոդված ]

ԳԺՎՈՒՄ ԵՄ
ԳԺՎՈՒՄ ԵՄ

Եվ ինձ լսելով՝
Կարող են ասել.
«Գժվե՞լ է, ի՜նչ է».
Իսկ ես էլ կասեմ.
«Այո՛, գժվե՜լ եմ,
Ինչո՞ւ չգժվել»:

Իսկ գժվելով չե՞ն սիրում ու ատում:
Իսկ գժվելուց չէ՞ փայտը ճարճատում:
Առանց գժվելու՝ չկա՛ շահած մարտ:
Առանց գժվելու՝ չե՛ն ծնի նոր մարդ:
Մինչև չգժվի՝ ջուրը չի՛ եռա,
Կեղև չի պատռի հատիկը նռան:
Ծառե՞րն են փթթում՝
Գժվա՜ծ են անշուշտ:
Երկի՞րն է պտտում՝
Գժվա՜ծ է անշուշտ...

Սերմերը մինչև կարգին չգժվեն՝
Բե՛րք չեն դառնալու:
Թաթերը մինչև կարգին չգժվեն
Ձե՜ռք չեն դառնալու:

Բառերն էլ մինչև կարգին չգժվեն՝
Ե՜րգ չեն դառնալու...

Ա՜խ, ուր էր թե ես միշտ գի՛ժ լինեի...
Հոդվածների Խումբ: ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ | Ավելացրել է: admin (11.07.2011)
Դիտումներ: 23690 | Մեկնաբանություններ: 2


Ավելացնել Մեկնաբանություններ կարող են միայն գրանցված մասնակիցները
[ ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ ]
ՄՈՒՏՔ
Լոգին:
Գաղտնագիր:
Որոնում
ԸՆԿԵՐՆԵՐ
ՀԱՇՎԻՉՆԵՐ

Օնլայն Մասնակիցներ 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0

Copyright Ուսում.org © 2020