ԳԼԽԱՎՈՐ ԷՋ | ԳՐԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆ | ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ
 
Ուրբաթ, 26.04.2024, 21:35
Ողջույն Հյուր | RSS
Գլխավոր Մենյու
Հոդվածների Խումբ
ԱԼԻՍԻԱ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ [10]
ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ [32]
ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ [11]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ [21]
ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ [17]
ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ [10]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ [1]
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԾԱՏՈՒՐՅԱՆ [3]
ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՀԱԿՅԱՆ [2]
ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ [11]
ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ [15]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ [21]
ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ [11]
ՄԻՔԱՅԵԼ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ [2]
Փոքր Չաթ
Հարցում
Գնահատեք կայքը
Պատասխաների քանակ: 15807


Page Rank

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » Հոդվածներ » ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ » ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ [ Ավելացնել հոդված ]

ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ ԵՄ
ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ ԵՄ

Ուզում եմ այսօր մի պահ մոռանալ
Հոգսը, խորհուրդը, գործը աշխարհի.

Ուզում եմ այսօր մի պահ հեռանալ
Խոր սահանքներից այս ահեղ դարի։

Ուզում եմ այսօր լինել եսասեր.
Քեզ քնքուշ, շոյիչ, պարզ խոսքեր ասել,

Խոսել գարունի՛ց, պատանությունի՛ց,
Քո աղջկական սատանությունի՛ց՝

Քո սուտ վանումից ու խուսափումից
Եվ, մի պահ հետո, քո ճիշտ հպումից։

Եվ կահավորել այն տունը գուցե,
Որ Քաղսովետից չենք էլ ստացել։

Եվ չհավանել այն վարագույրդ,
Որ չի նվիրել դեռ մորաքույրդ։

Տեսնել այն շորդ, որ դեռ չես կարել,
Հուզվել այն երգից, որ դեռ չեն գրել։

Խոսել գեղեցիկ ու թանկ բաներից՝
Ծաղկի՛ց, պարտեզի՛ց, երեխաների՛ց,

Նրանց սպասող լավ մանկությունից,
Ապահով կյանքից, երջանկությունից։

Եվ լինել անհոգ, և անդարդ լինել,
Պարզապես սիրո՜ղ - ապրո՜ղ մարդ լինել,

Քեզնով գոհանալ, քեզնով հիանալ,
Քեզնով լիանալ
Ու քեզ միանալ …


26.04.1957թ.
Մոսկվա

Հոդվածների Խումբ: ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ | Ավելացրել է: root (08.03.2010)
Դիտումներ: 3163


Ավելացնել Մեկնաբանություններ կարող են միայն գրանցված մասնակիցները
[ ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ ]
ՄՈՒՏՔ
Լոգին:
Գաղտնագիր:
Որոնում
ԸՆԿԵՐՆԵՐ
ՀԱՇՎԻՉՆԵՐ

Օնլայն Մասնակիցներ 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0

Copyright Ուսում.org © 2024