ԳԼԽԱՎՈՐ ԷՋ | ԳՐԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆ | ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ
 
Ուրբաթ, 26.04.2024, 07:15
Ողջույն Հյուր | RSS
Գլխավոր Մենյու
Հոդվածների Խումբ
ԱԼԻՍԻԱ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ [10]
ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ [32]
ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ [11]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ [21]
ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ [17]
ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ [10]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ [1]
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԾԱՏՈՒՐՅԱՆ [3]
ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՀԱԿՅԱՆ [2]
ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ [11]
ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ [15]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ [21]
ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ [11]
ՄԻՔԱՅԵԼ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ [2]
Փոքր Չաթ
Հարցում
Գնահատեք կայքը
Պատասխաների քանակ: 15807


Page Rank

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » Հոդվածներ » ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ » ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ [ Ավելացնել հոդված ]

ԵՐԱԶՈՒՄ ԵՄ
ԵՐԱԶՈՒՄ ԵՄ

Հասակս առած, խոհեմ դառած մարդ եմ արդեն,
Բայց, արի տես, դեռ գցում եմ ինձ դեսուդեն …

Ինձ թվում է, թե դեռ պիտի քեզ փախցնեմ
Ու հետս առած՝ ղաչաղ դառած՝ քեզ թռցնեմ
Անտակ ձորից, գարնանային գիժ գետակից,
Եվ ինչ ուզես՝ գիտեմ անգամ քարի՜ տակից.
Թե սոված ես՝
Կերակրեմ եղնիկների համեղ մսով,
Թե ծարավ ես՝
քեզ մոտենամ ցողով լեցուն ծաղկե թասով,
Թե դրսում ես՝
Պալատ դառնում հանկարծակի,
Թե մրսում ես՝
Կրակ խմել և կայծակից,
Խփված արջի ոսկորներից խարույկ վառեմ,
Խառույկի մոտ քո պաղ խոսքից իսկույն սառեմ,
Սառցի մեջ էլ կրակ կտրեմ խոսքից քո ջերմ …

Բայց ես հիմա այն պատանի տղան հո՞ չեմ։
Հասակս առած, խոհեմ դառած մարդ եմ արդեն,
Բայց, արի տես, դեռ գցում եմ ինձ դեսուդեն։

Ինձ թվում է, թե դեռ պիտի մի օր աշխարհ զարմացնեմ.
Հին ջութակի յոթ լարի մեջ մի ութերորդ լար մտցնեմ
Ու նվագեմ։
Չնվագե՜մ, այլ սար ու քա՛ր լացացնեմ։
Եթե ինչ-որ տեղդ է ցավում,
Իսկույն բուժեմ՝ լոկ հայացքո՜վ …
Մի հինավուրց քարանձավում,
Աստվա՜ծ գիտի ինչ հրաշքով,
Բոլոր մեռած լեզուներով գրքեր ճարեմ
Եվ բոլորը … ե՛ս վերծանեմ …

Գնամ տեսնեմ Վանա լճի խորքերն անտակ
Եվ ի՜նչ - գտնեմ հին հայկական հազա՛ր քանդակ …
Մի օր հանկարծ ջղայնանամ ու վերցնեմ
Մթնոլորտը մեկ այլ օդով թարմացնեմ …

Արեգակի, լուսնի լույսով պատեր ծեփեմ,
Խարույկների հոսուն բոցից սարքեմ սեպեր,
Գրեմ վեպե՛ր,
Եվ ի՜նչ վեպեր …

Հասակս առած, խոհեմ դառած մարդ եմ արդեն,
Բայց, արի տես, դեռ գցում եմ ինձ դեսուդեն …

Ինձ թվում է, թե դեռ պիտի
Ես վերստին դառնամ ջահել՝
Իբրև հայտնի մարմնամարզիկ.
Մրցանակներ անվերջ շահեմ.
Թե դեռ պիտի չեմպիոն դառնամ ես շախմատի
Եվ, համաձայն պատվիրանին սուրբ Մահմադի,
Բերան չառնեմ օղու, գինու ոչ մի կաթիլ.
Ծխախոտով էլ չպիտի թունավորվեմ՝
Իմ իսկ ձեռքով էլ չպիտի տնավերվեմ,
Էլ չպիտի ուրիշներով տարվեմ-գերվեմ …
Միայն պիտի մեկին սիրեմ, մեկից սիրվեմ …

Այս հմայիչ երազներից գեթ երկուսը կկատարվե՞ն։
Ես կարող եմ պատասխանել այդ հարցի՛ն էլ.
-Միայն մեկը
և - վերջինը …

28.05.1957թ.
Մոսկվա
Հոդվածների Խումբ: ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ | Ավելացրել է: root (08.03.2010)
Դիտումներ: 3565


Ավելացնել Մեկնաբանություններ կարող են միայն գրանցված մասնակիցները
[ ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ ]
ՄՈՒՏՔ
Լոգին:
Գաղտնագիր:
Որոնում
ԸՆԿԵՐՆԵՐ
ՀԱՇՎԻՉՆԵՐ

Օնլայն Մասնակիցներ 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0

Copyright Ուսում.org © 2024