ԳԼԽԱՎՈՐ ԷՋ | ԳՐԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆ | ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ
 
Շաբաթ, 19.05.2012, 17:33
Ողջույն Հյուր | RSS
Գլխավոր Մենյու
Հոդվածների Խումբ
ԱԼԻՍԻԱ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ [10]
ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ [30]
ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ [10]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ [20]
ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ [16]
ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ [9]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ [1]
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԾԱՏՈՒՐՅԱՆ [0]
ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՀԱԿՅԱՆ [2]
ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ [11]
ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ [14]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ [20]
ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ [11]
ՄԻՔԱՅԵԼ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ [2]
Փոքր Չաթ
Հարցում
Գնահատեք կայքը
Պատասխաների քանակ: 8075


Page Rank

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » Հոդվածներ » ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ » ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ [ Ավելացնել հոդված ]

ՀԻՆ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ
ՀԻՆ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ

Կանաչ, վիթխարի ընկուզենու տակ,
Իրենց հասակի կարգով, ծալպատակ,
Միասին բազմած,
Մի շըրջան կազմած,
Քեֆ էին անում
Եվ ուրախանում
Մեր հըսկա պապերն ու մեր հայրերը՝
Գյուղի տերերը:

Մենք, առույգ ու ժիր գեղջուկ մանուկներ,
Երեք դասընկեր,
Նըրանց առաջին գըլխաբաց կանգնած,
Ձեռքներըս խոնարհ սըրտներիս դըրած,
Զի՛լ, ուժեղ ձայնով նըրանց ըսպասում -
Տաղ էինք ասում:

Երբ զըվարթաձայն մեր երգը լըռեց,
Մըռայլ թամադեն բեխերն ոլորեց,
Նըրա հետ վերցրին լիք բաժակները
Բոլոր մեծերը
Ու մեզ օրհնեցին. - «Ապրե՛ք, երեխե՛ք,
Բայց մեզ պես չապրեք...»

Ժամանակ անցավ, նըրանք էլ անցան,
Զըվարթ երգերըս վըշտալի դարձան.
Ու ես հիշեցի մեր օրը լալիս,
Թե մեզ օրհնելիս
Ինչու ասացին. - «Ապրե՛ք, երեխե՛ք,
Բայց մեզ պես չապրեք...»

Խաղաղությո՜ւն ձեզ, մեր անբա՜խտ պապեր,
Ձեզ տանջող ցավը մե՛զ էլ է պատել:
Այժըմ, տըխրության թե քեֆի ժամին,
Մենք էլ` օրհնելիս մեր զավակներին՝
Ձեր խոսքն ենք ասում. - «Ապրե՛ք, երեխե՛ք,
Բայց մեզ պես չապրեք...»

Հոդվածների Խումբ: ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ | Ավելացրել է: Hemush (04.12.2010)
Դիտումներ: 926
Ձեր անունը: Հեռախոսը*:
Email:
Կոդ*:



ՄՈՒՏՔ
Լոգին:
Գաղտնագիր:
Որոնում
ԸՆԿԵՐՆԵՐ




ՀԱՇՎԻՉՆԵՐ

Օնլայն Մասնակիցներ 8
Հյուրեր 8
Օգտվողներ 0

Copyright Ուսում.org © 2012Создать сайт бесплатно