Իմ խաղաղ երեկոն է հիմա Մեղմալույս, և՛ տխուր, և՛ անուշ. Քեզ երբեք սիրտըս չի մոռանա, Իմ մաքո՛ւր, առաջին իմ անուրջ...
Տարիներ, տարիներ կըսահեն, Կըմեռնեն երազները բոլոր — Քո պատ՛կերը անեղծ կըպահեմ Օրերում անհաստատ ու մոլոր։
Ե՛վ տանջանք, և՛ բեկում, և՛ թախիծ — Սև օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ. Անունըդ թող փարոս լինի ինձ Սուտ կյանքի և դառը մահու դեմ...
|