ԳԼԽԱՎՈՐ ԷՋ | ԳՐԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆ | ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ
 
Հինգշաբթի, 06.08.2020, 22:01
Ողջույն Հյուր | RSS
Գլխավոր Մենյու
Հոդվածների Խումբ
ԱԼԻՍԻԱ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ [10]
ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ [32]
ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ [11]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ [21]
ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ [17]
ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ [10]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ [1]
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԾԱՏՈՒՐՅԱՆ [3]
ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՀԱԿՅԱՆ [2]
ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ [11]
ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ [15]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ [21]
ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ [11]
ՄԻՔԱՅԵԼ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ [2]
Փոքր Չաթ
Հարցում
Գնահատեք կայքը
Պատասխաների քանակ: 13726


Page Rank

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » Հոդվածներ » ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ » ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ [ Ավելացնել հոդված ]

ՄՈՐ ՍԻՐՏԸ
ՄՈՐ ՍԻՐՏԸ

Կա հինավուրց մի զրույց,
Թե մի տղա,
Միամորիկ,
Սիրում էր մի աղջկա:

Աղջիկն ասավ և «Ինձ բնավ
Դու չես սիրում,
Թե չէ գնա՛,
Գնա՛ մորըդ սի՛րտը բեր»:

Տղան մոլոր, գլխիկոր
Քայլ առավ,
Լացեց, լացեց,
Աղջկա մոտ ետ դառավ:

Երբ նա տեսավ, զայրացավ.
— Է՛լ չերևաս
Շեմքիս, ասավ,
Մինչև սիրտը չըբերես:

Տղան գնաց և որսաց
Սարի այծյամ,
Սիրտը հանեց,
Բերեց տվեց աղջկան:

Երբ նա տեսավ, զայրացավ.
— Կորի՛ր աչքես,
Թե հարազատ
Մորըդ սիրտը չըբերես:

Տղան գնաց` մորն սպանեց,
Երբ վազ կըտար
Սիրտը` ձեռքին,
Ոտքը սահեց, ընկավ վար:

Եվ սիրտը մոր ասավ տխուր,
Լացակումած.
— Վա՜յ, խեղճ տղաս,
Ոչ մի տեղըդ չըցավա՞ց...


Հոդվածների Խումբ: ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ | Ավելացրել է: (15.08.2010) | Հեղինակ: Karine
Դիտումներ: 8345 | Մեկնաբանություններ: 3


Ավելացնել Մեկնաբանություններ կարող են միայն գրանցված մասնակիցները
[ ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ ]
ՄՈՒՏՔ
Լոգին:
Գաղտնագիր:
Որոնում
ԸՆԿԵՐՆԵՐ
ՀԱՇՎԻՉՆԵՐ

Օնլայն Մասնակիցներ 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0

Copyright Ուսում.org © 2020