ԳԼԽԱՎՈՐ ԷՋ | ԳՐԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆ | ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ
 
Շաբաթ, 27.04.2024, 05:16
Ողջույն Հյուր | RSS
Գլխավոր Մենյու
Հոդվածների Խումբ
ԱԼԻՍԻԱ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ [10]
ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ [32]
ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ [11]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ [21]
ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ [17]
ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ [10]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ [1]
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԾԱՏՈՒՐՅԱՆ [3]
ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՀԱԿՅԱՆ [2]
ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ [11]
ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ [15]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ [21]
ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ [11]
ՄԻՔԱՅԵԼ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ [2]
Փոքր Չաթ
Հարցում
Գնահատեք կայքը
Պատասխաների քանակ: 15807


Page Rank

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » Հոդվածներ » ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ » ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՀԱԿՅԱՆ [ Ավելացնել հոդված ]

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ, ԽՈՆԱՐՀՎՈՒՄ ԵՄ ՁԵՐ ԱՌՋԵՎ
ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ, ԽՈՆԱՐՀՎՈՒՄ ԵՄ ՁԵՐ ԱՌՋԵՎ

Ի՞նչ կմնար մարդկությունից, տե՜ր աստված,
Թե չունենար ուսուցիչներ, դպրոցներ:
Ահա ինչու` ամբողջ հոգով և սրտանց-
Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև:

Ամեն մարդ էլ... ունի սիրած ուսուցիչ,
Հանճարն անգամ... Ուսուցիչ է ունեցել:
Դուք`անանո՜ւն, ձեր սաները` անվանի:-
Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև:

Ախ, շա՜տ հաճախ տառապել եք անաղմուկ,
Լույս եք ցանել, բայց հալածվել ու խաչվել:
Տիրողները` շքեղաշո՜ւք, դուք` անշո՜ւք...
Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև:

Շատ դժվար էր` խավար դարում ձեզ համար:
Այս լույս դարում, օ՜, դժվա՛ր է առավել-
Երեխաներն ամե՛ն ինչ էլ գիտեն լավ...
Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև:

Թեկուզ կյանքում ապտակել եք նաև ինձ,
Թեկուզ նաև երկուսներ եմ ստացել,
Այնուհանդերձ, այնուհանդերձ, էն գլխից-
Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև:

Հողագունդը գլոբո՜ւս է հմայիչ,
Բայց ուզում են այն կործանել ու ջարդել:
Հողագնդին հարկավոր է ուսուցիչ...
Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև:

Հոդվածների Խումբ: ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՀԱԿՅԱՆ | Ավելացրել է: (05.10.2010) | Հեղինակ: Manya Danielyan
Դիտումներ: 32448 | Մեկնաբանություններ: 4


Ավելացնել Մեկնաբանություններ կարող են միայն գրանցված մասնակիցները
[ ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ ]
ՄՈՒՏՔ
Լոգին:
Գաղտնագիր:
Որոնում
ԸՆԿԵՐՆԵՐ
ՀԱՇՎԻՉՆԵՐ

Օնլայն Մասնակիցներ 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0

Copyright Ուսում.org © 2024