|
ՄԵՌԵԼՈՑ
ՄԵՌԵԼՈՑ
Երեկոն անձրևոտ էր ու թաց: Փողոցները - դատարկ, անաղմուկ: Ու քամին էր անցնում սրընթաց Ու տամուկ:
Ու գիշերը իջնում էր մթին. Երևում էին մութ հեռվում Փողոցի կրակներն երերուն՝ Հանձնված ամոթին ու ստին:
Ու գնում էի ես համրընթաց, Ինքս ինձ քո անունը ասում: Հեռվում ինչ-որ մեկը խնդաց Փողոցի անձրևոտ երազում:
Ու օրհնում էի ես իմ սրտում Մոռացված դամբարանը քո մութ: Մեկն ասաց, որ ստում եմ, ստում, - Ու լսվում էր հեռվում մեկի լացն անօգուտ…
Կարս, 1913թ. |
Հոդվածների Խումբ: ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ | Ավելացրել է: root (15.07.2010)
|
Դիտումներ: 2504
|
Ավելացնել Մեկնաբանություններ կարող են միայն գրանցված մասնակիցները [ ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ ]
|
|
ՀԱՇՎԻՉՆԵՐ |

Օնլայն Մասնակիցներ 1 Հյուրեր 1 Օգտվողներ 0 |
|