| Ամեն առավոտ  Ամեն առավոտ հուշերս նորից Ինձ տանում են այն զմրուխտե հեռուն,
 Ուր իմ մանկության ոտնատեղերից
 Անձրևաջուր է խմում եղջերուն։
  Ինձ այն ծաղկաբույր լեռներն են տանում Այն բարձունքներն են ինձ տանում կրկին,
 Ուր մարդն ամպերին վերից է նայում,
 Վերից է նայում արծվի ճախրանքին։
  Եվ այն տնակն են տանում ինձ դարձյալ, Որոտանի մոր, բարդու շվաքում,
 Որտեղ հանգչում է մի համեստ անցյալ,
 Եվ մի փառավոր գալիք է ծաղկում։
  Այն նվիրական տնակն են տանում, Որ հետո այսքան, այսքան մեծացավ,
 Ինձ համար աշխարհ դարձավ աշխարհում,
 Եվ անեզրական հայրենիք դարձավ։
 
 |