ԳԼԽԱՎՈՐ ԷՋ | ԳՐԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆ | ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ
 
Ուրբաթ, 26.04.2024, 10:28
Ողջույն Հյուր | RSS
Գլխավոր Մենյու
Հոդվածների Խումբ
Մհեր դուրս եկավ էն Վանա Քարեն [8]
Մշակույթ - ՊԱՐԵՐ [5]
ՄՇԱԿՈՒՅԹ [2]
Փոքր Չաթ
Հարցում
Գնահատեք կայքը
Պատասխաների քանակ: 15807


Page Rank

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » Հոդվածներ » ՀԱՅ ԲԱՆԱՀՅՈՒՍՈՒԹՅՈՒՆ » Մհեր դուրս եկավ էն Վանա Քարեն [ Ավելացնել հոդված ]

ՄՀԵՐ ԴՈՒՐՍ ԷԳԱՎ ԱԿՌԱՎԱՔԱՐԷՆ
ՄՀԵՐ ԴՈՒՐՍ ԷԳԱՎ ԱԿՌԱՎԱՔԱՐԷՆ

Ա
Էն առավօտ Արեւ կանգնեց Էրգնքում,
Էն առավօտ Էրգինք զարթնեց:
Էն առավօտ Էրգիր զարթնեց,
Էն առավօտ Հայու Աստղ պայծառավ, Արև ծաթավ,
Արեւ կապեց Ծովուն Կապուտակ, ճխաց, խնդաց,
Ժայռին զարնվեց , զարզանդ կապեց ,
Ճեղքեց Քարն Ակռավա, բացվեց Կապուտակ ծով:

Մհերն էգավ, կանգնեց , Հուր Ձեռը դրավ սրտին,
Գլուխն էջուց ՝ Յուր Պապերու թողած խրատին,
Էրգինք նայեց, Հազրաց՝ Կապուտակ ծովուն:
Ճողփաց, փոթորկեց Կապուտակ ծով,
Դուրս էգավ ծովեն Քուռկիկ Ջալալին,
Խաղաց- շողաց Թուր կեծակին,
Գուտն զրեհին,Գոտին ի մեջքին
Խաչ պատրաստեն վեր աջ թևին:

Մհեր վերցուց, Հուր Ձեռն առավ ՝
Արանց կոփած Թուր Կեծակին,
Դրեց Զիր Հոր Գուտն ի Գլխին,
Հագավ զիր հոր Զրեհի Շապիկ,
Պնդ- պինդ Կապեց Գոտին ի մեջքին,
Խաչ պատրաստեն վեր աջ թևին:

Կայծեր թալավ, խրխինջ տվավ, Զիր Տիրոջն առավ
Հրաբաշ ձին, Քուռկիկ Ջալալին՝ Քուռկիկ ԱՐԱՐԻՆ:
Կայծակ զարնեց Վանա Քարին,
Թուր-Կեծակին ցոլաց Ակռավաքարում,
Խաղաց - շողաց Թուր Կեծակին:

Բացվա՜վ  փագ Դուռը  էն Վանա  Քարի:
Դղրդա'ց Էրգի'նք , դղրդա'ց Էրգի'ր,
Դղրդա՜ց, թոզ ու դուման բռնեց Ակռավաքարը :
Ժաժք էր Էրգրում, ժաժք էր էրգնքում,
ՃՂՈՒՆ –ճեղքան Քարերը , էլան խորքեն դարերի :
Թռան Քարերը Ակռավա՝ դպա չորս կողն Աշխարհի ,
Ականջ կլան ՄԵԾԱՐՈՒ հասցնեն՝ Աշխարհին:

ՄՀԵՐ դուրս էգավ Ակռավաքարէն՝
Արեւ դուրս էգավ էն Վանա Քարեն:
Մհեր հիշեց Զիր հոր՝ Դավթի խոսքեր՝
«Աշխարհք ավերի, մեկ էլ շինվի,
Որ գետին քո ձիու առջև դիմանա,
Աշխարհք քոնն է»։

Հեծավ Մհեր Քուռկիկ Արարին՝
Ոտքը զարնեց ասպանդակին,
Հուր Ձեռն առավ Թուր- Կեծակին,
Գուտն զրեհին,Գոտին ի մեջքին,
Խաչ պատրաստեն վեր աջ թևին:
Էլավ կանգնավ Մարութա սարին:
ԷԱ ԱՐԵՎՆ Է ՄԱՐՈՒԹԱ ՍԱՐԻՆ,
ԷԱ ԱՍՏՎԱԾՆ Է ՄԱՐՈՒԹԱ ՍԱՐԻՆ:
Արեւն է կանգնած Մարութա սարին,
Շողքը փռած է արար աշխարհին:

Մհեր Գոչեց , կանչեց Զիր ՊԱՊԵՐՈՒՆ,
Սասնա ԽՈՅԵՐՈՒՆ, ԱԶՆԱՎՈՒՐՆԵՐՈՒՆ՝
-Է՜Ն Մարութա բանցր ԱՍՏՎԱԾԱԾՆԻ՜Ն,
Գագիկ Թագավորի'ն, Ծովինարի'ն,
Սանասարի'ն, Բաղդասարի՜ն,
Դեղձուն – Ճյուղ Ծամի'ն,
Քեռի Թորոսի'ն, Ձենով Օհանի'ն,
Առյուծ Մհերի'ն, Արմաղանի'ն,
Սասունցի Դավթի'ն, Խանդութ Մարէի'ն,
Գոհար թագուհուն՝ Արե'վ Զամէնուն:

Մհեր Տվավ Զամենուն ավուր ու Արէվ,
Զամենուն կանչեց, ժողովեց Մարութա սար:
Սասնա Սարերուն Լուս իջավ, Արեվ ցոլաց, Աստղ փայլավ,
Տիրվանք Հայոց ՝ Բյուր դարերու Նռան Գինով Կենաց զարկին,
Բյուր դարերու Արեվ արարին զիր Հայոց Էրգրին:

Հեծավ Մհեր Քուռկիկ Արարին ՝ոտքը զարնեց ասպանդակին,
Պիդ-պինդ կանգնեց Մարութա Սարին,
Գլուխն էրգնքին, Արեվը կրծքին՝
Մհեր քաշե'ց Թուր Կեծակին,
Պարզեց Հյուսիս , պարզեց Հարավ,
Արեվելք ու Արեվմուտք:
Էրգի'նք Պարզեց Թուր Կեծակին՝
Գոչեց աղոթքն հաղթանակի՝
«Հա՜ցն ու գինի՜ն, Տե'ր կենդանի՜ն,
Մարութա բանձր Աստվածածի՜ն,
Խաչ պատրաստեն վեր աջ թևին»:



Հոդվածների Խումբ: Մհեր դուրս եկավ էն Վանա Քարեն | Ավելացրել է: (26.10.2010) | Հեղինակ: Կարինե Հայրապետյան
Դիտումներ: 3978 | Մեկնաբանություններ: 3


Ավելացնել Մեկնաբանություններ կարող են միայն գրանցված մասնակիցները
[ ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ ]
ՄՈՒՏՔ
Լոգին:
Գաղտնագիր:
Որոնում
ԸՆԿԵՐՆԵՐ
ՀԱՇՎԻՉՆԵՐ

Օնլայն Մասնակիցներ 3
Հյուրեր 3
Օգտվողներ 0

Copyright Ուսում.org © 2024