ԳԼԽԱՎՈՐ ԷՋ | ԳՐԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆ | ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ
 
Չորեքշաբթի, 24.04.2024, 05:45
Ողջույն Հյուր | RSS
Գլխավոր Մենյու
Հոդվածների Խումբ
Մհեր դուրս եկավ էն Վանա Քարեն [8]
Մշակույթ - ՊԱՐԵՐ [5]
ՄՇԱԿՈՒՅԹ [2]
Փոքր Չաթ
Հարցում
Գնահատեք կայքը
Պատասխաների քանակ: 15807


Page Rank

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » Հոդվածներ » ՀԱՅ ԲԱՆԱՀՅՈՒՍՈՒԹՅՈՒՆ » Մհեր դուրս եկավ էն Վանա Քարեն [ Ավելացնել հոդված ]

ՆԱՎԱՍԱՐԴ - Ա
Ա

ՀԱՅԵՐՆ ԱՅՆՊԵՍ  ԵՆՊԱՐՈՒՄ,

ՀԱՂԹԱՆԱԿԱԾ, ՏԻՐԱԾ ՀԱՅՔԻՆ,
ԱՅԴՊԵՍ  ՈՒԺԳԻՆ  ՊԱՐՈՒՄ ԷԻՆ,
ԵՐԲ ՈՐ ՀԱՅԿԸ ՀԱՂԹԵՑ ԲԵԼԻՆ:

Նավասարդեան առավոտի ժամն է Լուսափաել, էրգիրը  քնի մեջ,
Հայա աստվածները  Ծիր Կաթինեն իջան  Սրբոց  Գետը Արածանի ,
Ջուրը մտան, զիրանց աստվածային Կենաց  ուժը տուեցին
Արածանի  Սուրբ Գետի ակնակիտ ալյաքին, բարձրացան էրգինք:
Աստվածների Նավասարդեան Կենաց  ուժ  ու  զորութիւն առած
Զուլալ ջրերը Սուրբ  Արածանի  կոհակ-կոհակ  կարկաչելով,
Ափերին զարնվելով ,վազում ցողում են դաշտերը Սրբոց,
Ու աստվածային  եռանդ, զորություն   հաղորդում ողջ  Հայա էրգրին:
Նավասարդի  առավոտ , Փայլածու, Այգից մինչ Ծայգ՝  Հայկա ժամանակի,
Էրգնքի մութը հուշիկ սահելով անհետացավ   էրգրի երկնակամարից,
Բացվէց  էրգինքը ու էրգիրն առավ էրգնային մուգ կապույտի լուսերու մեջ:
Հայկազուններ   նավասարդեան  շքերթին կպատրաստեն,
Նախահայր  Հայկի Փառահեղ  տոնը հաղթանակի,
«Զհաղթեալ Հայկն հզօր, Բելին՝ բարբարաոս
Եվ ստղեծվեալ ազգն  հայկազուն »
Հայգ Նահապետը  Էրգնքի Աղեղը՝ Քառագույն Ռայը  ուղարկեց Էրգիր,
Հաղթական  խորհուրդը , շուք ու հանդեսը Հայկազուն Էրգրի:
էրգնքից -էրգիր Արեւի  ճաճանչներեն  կծածանէ Քառագույն  Ռայը
Կապույտն    Էրգինքն է՝  Արարչաց     էրգրի,    Ծիրանին՝    Արեգակայ   Բարեպաշտությունը՝  Առաքեալ   Էրգրի,
Կարմիրը  պայքարն  ու արիւնը  Հայա Քաջերի՝    Քաջազուն Էրգրի,
Սեւը՝   արգավանդ  հողը՝  Պտղատու  Ցուլի   խորհուրդը  Բնապաշտ  էրգրի
Էրգնքից էրգիր  Արեւի ճառագայթեն կփայլէ հայա խորհուրդը  հաղթական,
Արեւ-Արծիվը  Արայի ծիվը  էգավ  ու  նստեց Կապույտին էրգնային:
Արեւ-Վիշապը    եկավ  կանգ առավ   Ծիրանին  Արեգակայ,
Արեւ-Առյուծը     եկավ  ու բազմեց    պայքար- կարմիրին,
Արև-Ցուլը  կյանք տվող, արական պտղատվության խորհուրդն առնական,
Տիրակալը  հպարտ, Էգավ, կանգ առավ  էրգրի ցելերին արգավանդ  ու Սեւ:


Հեղինակ ` ԿԱՐԻՆԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածների Խումբ: Մհեր դուրս եկավ էն Վանա Քարեն | Ավելացրել է: admin (11.08.2011) | Հեղինակ: Կարինե Հայրապետյան
Դիտումներ: 2406 | Մեկնաբանություններ: 2


Ավելացնել Մեկնաբանություններ կարող են միայն գրանցված մասնակիցները
[ ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ ]
ՄՈՒՏՔ
Լոգին:
Գաղտնագիր:
Որոնում
ԸՆԿԵՐՆԵՐ
ՀԱՇՎԻՉՆԵՐ

Օնլայն Մասնակիցներ 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0

Copyright Ուսում.org © 2024