ԳԼԽԱՎՈՐ ԷՋ | ԳՐԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆ | ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ
 
Չորեքշաբթի, 24.04.2024, 18:37
Ողջույն Հյուր | RSS
Գլխավոր Մենյու
Հոդվածների Խումբ
Մհեր դուրս եկավ էն Վանա Քարեն [8]
Մշակույթ - ՊԱՐԵՐ [5]
ՄՇԱԿՈՒՅԹ [2]
Փոքր Չաթ
Հարցում
Գնահատեք կայքը
Պատասխաների քանակ: 15807


Page Rank

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » Հոդվածներ » ՀԱՅ ԲԱՆԱՀՅՈՒՍՈՒԹՅՈՒՆ » Մշակույթ - ՊԱՐԵՐ [ Ավելացնել հոդված ]

Ռուս տամ Բազի՝ ռազմական պար

Հայկական Ծիսական պարերի մէջ առանձնակի նշանակութիւն ունի Ռազմական Պարը, որը մեր ընկալումներում կապուած է Արեւի, Կրակի եւ Հայոց Ռազմի Աստուած Վահագնի հետ: Ռազմական Պարերը իրենց մէջ հիմնականում ամփոփում են որոշակի ռազմական արարողակարգ, որը նպատակ ունի բարձրացնելու զինուորների մարտական ոգին, պարը նաեւ Ռազմի Աստծուց զօրութիւն առնելու աղօթքի ծէս է: Ռազմական Պարը կապուած է հայոց էպոսի, հայ դիցահաւատամքային գաղափարախօսութեան, արիականութեան, պատերազմի եւ յաղթանակի, սերնդի ռազմական դաստիարակութեան եւ սերնդափոխութեան խնդիրների հետ:

Ի սկզբանէ ռազմական պարերը իրենց բնոյթով եղել են զօրախաղեր. պարերի միջոցով պատանիներին սովորեցնում էին զէնքին տիրապետելու, վահան ու թուր գործածելու, ռազմական շարքեր կազմելու եւ վերադասաւորուելու, յարձակուելու եւ նահանջելու, մնջախաղերով թշմանուն հետապնդելու հմտութիւն:
Զօրախաղերի ընթացքում Տոհմի Աւագների կողմից օծուել եւ մարտական հաղորդութիւն են ստացել պատանիները: Ռազմական պարերի միջոցով, աւագների անմիջական հսկողութեամբ, ղեկավարութեամբ եւ մասնակցութեամբ, երիտասարդ սերնդին էին փոխանցւում պատմա-դիցաբանական եւ էպիկական անհրաժեշտ իմացութիւններ, ցեղի գաղտնիքները, ցեղի առաջնորդների, նախնիների հերոսական սխրանքներին ծանօթացնող պատմութիւնները, գովերգելով իր տեսակի վերապրած ռազմարշաւները, յաղթանակները կամ յիշատակելով կորուստները, պարտութիւնները, որի համար էլ պարը, ինչպէս ունի աջ գնալու, այնպէս էլ ձախ գնալու տարրեր:

Ռազմական պարերը պարել են նաեւ հարսանիքների, եւ այլ ուրախ, եւ տխուր ծէսերի ժամանակ, հաւանաբար արարողակարգին ուժ ու զօրութիւն հաղորդելու նպատակով:
Ռազմական պարերը կոչուել են նաեւ «Պարք Բանակաց», «Քաջերի խաղ», այդ շարքի պարերից է «Ռուս տամ Բազի» (կամ «Ռոս տամ Բազի») ռազմական պարը: Ռուս տամ բազի պարն իր էպիկական բովանդակութեամբ լիովին համապատասխանում է մեր էթնոսի ռազմահայրենասիրական կերպարին:

«Ռուս տամ Բազի» պարը ներկայացնում եւ խորհրդանշում է հերոսականութիւն, առնականութիւն, դիւցազնականութիւն: Պարը խարսխւում է այնպիսի կերպարների վրայ, որոնք ունեցել են հերոսական վարքագիծ եւ ռազմական մեծ կարողութիւն: Ռոստամ Բազին ռազմի պարի այն պահպանուած նմուշներից է, որը պարւում է շրջանաձեւ, գեօնդ պարատեսակի տեսքով: «Ռուս տամ Բազի» ընդհանուր շարժումը դէպի աջ է, ինչը վկայում է պարի յաղթական ոգու մասին:

Մեզ առաւել յայտնի է Ռուս տամ Բազի ռազմական պարի երեք տարբերակ.
ա) Ռուստամ Բազի՝ առանց դաշոյնների եւ ջահերի,
բ) Ռուստամ Բազի՝ դաշոյններով պար,
գ) Ռուստամ Բազի՝ ջահերով պար:

Ռուս տամ Բազի պարի առանց ջահերի ու դաշոյնների տարբերակն այսօր պարի առաւել յայտնի տարբերակն է: Պարն ունի մարտական եւ յաղթական բարձր ոգի, ամբողջովին արտայայտում է աստուածային արեւապաշտական գաղափար, դա է վկայում պարի յատակագծի ձեւը, որն յիշեցնում է Արեւի սկաւառակ:

Ռուս տամ Բազի դաշոյններով պարի տարբերակը պարել են փոքր դաշոյններով, պարին հաղորդելով քաջութեան, յաղթանակի առաւել բարձր ոգի, միաժամանակ ցուցադրելով Ռազմի Աստծոյ զօրութիւնը եւ հերոսական կերպարներին նմանակումը: Սակայն դաշոյնը պարից դուրս է մղուել, բնականաբար փոխելով պարի գաղափարը եւ ասելիքը, եւ այն այսօր արդէն վերականգնման կարիք ունի:

Ռուս տամ Բազի ջահերով պարը գեօնդի խիստ փակ շրջանով ռազմական պար է: Ջահերն ունեն Արեւի, Վահագնակրակի ու Լոյսի խորհուրդը: Պարը Արեւի սկաւառակից առանց շրջանը խախտելու դառնում է Արեւի ճառագայթ, առանց շրջանը խախտելու դառնում է Արեւի գունդ: Արեւի եւ Հայոց ռազմի Աստուածների հովանաւորութիւնն էլ մարտի ժամանակ ակնակալում են պարի մասնակիցները: Ռուս տամ Բազի ջահերով պարը նոյնպէս դուրս է մղուել պարարուեստից եւ սպասում է իր զարթօնքին:

Մեկնաբանութիւն
Մինչեւ այժմ մեր մշակութաբանները պարը ներկայացրել են որպէս Պարսկահայքում` Կապուտան (Ուրմիայ) լճի շրջակայքում, պարսիկ գրող Ֆիրդուսիի հերոս՝ Ռուստամ Զալին նուիրուած պար, իսկ բազի` խաղ, ռազմ-կռիվ բառարմատից, բայց զարմանալի է, որ օտար ծագում եւ պատկանելիութիւն ունեցող պարը պարում են միայն հայերը, որի համար էլ կատարեցինք լեզուական եւ պատմական հետեւեալ ստուգաբանութիւնը:
Ըստ մեր ուսումնասիրութեան «Ռուս տամ Բազի» պարի էպիկական դիմագիծը համապատասխանում է Արատտա Հայկական Ուրարտական կայսրութեան Վանի թագաւորութեան ժամանակշրջանին: Պարը նուիրուած է Արդին Տաճարի Հայօց  Ռուսայ Գահակալներին եւ կրում է Ռուսայ անունը: Ռուսա Ա (մ.թ.ա. 714) Սարդուրի Բ-ի որդին եւ յաջորդը։ Ռուսա Բ (մ.թ.ա. 685-645-) Արգիշտի Բ-ի որդին եւ յաջորդը։ Ռուսայ գահակալները Հզօր Նախնիների նման կրել են «Մեծ Արքայ», «Տիեզերաց Արքայ», «Արքայից Արքայ», «Բիայնիլիի Արքայ» տիտղոսները:

Որպէսզի ճիշտ պատկերացում կազմենք պարի ժամանակշրջանի եւ պարի ծագման մասին, անդրադառնանք «Ռուս տամ Բազի» պարի անուան լեզուական խնդիրներին եւ ներկայացնենք առաջին հերթին «Ռոս-ռուս» բառի ընդունուած ստուգաբանութիւնը հայերէնում:
Հրաչեայ Աճառեանը իր Հայերէն Արմատական Բառարանում «ռոս-ռուս» բառի ստուգաբանութիւնը ներկայացնելիս բերում է «ռոս-ռուս» բառի տարբեր իմաստներն ու նշանակութիւնները.
ռուսայ – լուսայ – լ>ռ լեզուական հնչիւնական անցումով,
ռոս – լուսաւոր, պայծառ,
ռօսանայ – լուսաւոր, լուսաքար
ռա- արեւ, լոյս, քուրմ,
ռա- ռազմ, լոյսի բազմութիւն,
ռահ-ճանապարհ,
ռայ-յաղթական դրօշ
(Հրաչեայ Աճառեան, Հայերէն Արմատական Բառարան, Տպագիր Հատոր 4, Էջ 149):

Հայկազեան բառարանում հանդիպում ենք նաեւ «Ռոս, ռուս, ռոշ, ռուշ» գրաբարեան տարբերակներին, որոնք նոյնպես բացատրւում են այսպէս.
ռոս, ռուս, ռօշ-ռօշնական – լուսաւոր, պայծառ:
(Նոր Բառգիրք Հայկազեան Լեզուի, Վենետիկ, 1836։ Տպագիր Հատոր 2, Էջ 681):

Այսինքն` «ռոս -ռուս» բառն ունի «լոյս» իմաստը եւ «պայծառ» նշանակութիւնը: Նշանակում է ռոս- ռուս, ռոշ լ<ոյ>ս, լոյս բառերը լ<ռ եւ լեզուական ու հնչիւնական անցումով ունեն մէկ՝ ԼՈՅՍ իմաստը: Ռոս- ռուս ու «լուս» բառերը հոմանիշներ են, առաջացած նոյն արմատից, իմաստային առումով նոյնացւում են, այստեղ ուղղակի առկա է Ռ>Լ եւ Ս<Շ բաղաձայնների հնչիւնական արտասանական անցումը:

Այժմ անդրադառնանք «բազի» կամ «բազէ» բառի մեկնաբանութեանը: «Բազ» բառի իմաստաբանական բացատրութիւնները Հրաչեայ Աճառեանի Արմատական Բառարանում եւ Հայկազէան Լեզուի Նոր Բառարանում տալիս են հետեւէալ պատկերը.
բազէ- ուղղական հոլով, բազայ-բազի՝ սեռական հոլով,
բազէ -շահէ թռչուն, ունի «թռչուն» իմաստը,
բազուկ – թեւ իմաստը, բազկին,
բազուկ- իշխանութիւն, զօրութիւն,
բազուկ – բանակի թեւ,
բազկել -կոտորել, ջարդել,
բազէ-ճրագ,
բազ արմատով` բազմակալ- աշտանակ, մոմակալ:

Հայկազէան լեզուի բառարանում՝
«բազէ» բառից առաջացած տարբերակները՝
1. բ -ազ -ն / աճ -ել, բ -ազ -մանալ իմաստը,
2. «բազմակ» բառը առաջացել է «բազմիլ» բայից, որը նշանակում է `«Ճրագ՝ որ բազմի վերայ աշտանակի»-ՆՀԲ,
3. «բազմիլ» բայից եւ կամ «բազուկ» բառից առաջացել է «ճրագակալ», այսինքն` բազուկք աշտանակին:

Այսպիսով Հայերէնի բ -ազ -ն / աճ -ն -ել, բ -ազ -մանալ բառից սերել են «բազ» բառի բոլոր միւս իմաստները:
Մեզ յայտնի դարձան «Ռուս տամ Բազի» պարի եզրաբառերի մեկնաբանութիւնները առանձին-առանձին, այժմ վերականգնենք անուանման ամբողջական իմաստը:

«Ռուս տամ Բազի» նշանակում է՝ ԼՈՒՍ ՏԱՄ ԲԱԶԿԻՆ, ՃՐԱԳ ՏԱՄ ԲԱԶԿԻՆ կամ ԲԱԶԷՆ ԼՈՒՍ ՏԱ: Ռուս-լուս-արեւ իմաստը, որն էլ ունի արդարութեան խորհուրդը:
Մնում է աւելացնել, որ Հայ երիտասարդական «Պարենք հայերէն» եւ պարարուեստի մշակոյթի այլ կենտրոնների նախաձեռնութեամբ, այսօր հայոց ռազմական աւանդական պարը վերածնունդ է ապրում, հայը մարդը նորից յաղթանակի ռազմական պարն է պարում:



Արեւմտեան Հայաստանի Կառավարութեան
կրթութեան եւ գիտութեան յանձնախումբի պատասխանատու
07.10.2013 թ.

Հոդվածների Խումբ: Մշակույթ - ՊԱՐԵՐ | Ավելացրել է: admin (20.10.2013) | Հեղինակ: Կարինե Հայրապետյան
Դիտումներ: 1792


Ավելացնել Մեկնաբանություններ կարող են միայն գրանցված մասնակիցները
[ ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ ]
ՄՈՒՏՔ
Լոգին:
Գաղտնագիր:
Որոնում
ԸՆԿԵՐՆԵՐ
ՀԱՇՎԻՉՆԵՐ

Օնլայն Մասնակիցներ 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0

Copyright Ուսում.org © 2024