ԳԼԽԱՎՈՐ ԷՋ | Կայքերի հղումներ | ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ
 
Երեքշաբթի, 01.07.2025, 02:50
Ողջույն Հյուր | RSS
Գլխավոր Մենյու
Փոքր չաթ
Հարցում
Գնահատեք կայքը
Պատասխաների քանակ: 15813


Page Rank

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » Կայքերի հղումներ » Բառարաններ, Գրադարաններ, Հանրագիտարաններ [ [ Ավելացնել կայք ]

Translator.am Հասցե: Հայաստան, Երևան 1, Տերյան 105, մասնաշենք 10, 504 սենյակ
http://translator.am/en/index.html 03.02.2009, 16:09

Համակարգի աշխատանքի հիմքում ընկած է միջին լեզվի օգտագործման գաղափարը: Այսինքն` մուտքային ինչ-որ A լեզվից մեկ ուրիշ լեզու թարգմանություն կատարելու համար իրականացվում է A լեզվից թարգմանություն դեպի միջին լեզու և ապա նոր միջին լեզվից կատարվում է թարգմանություն դեպի B լեզու: Միջին լեզուն մի սխեմա  է, որի գագաթները հանդիսանում են մուտքային նախադասության բառերով արտահայտված հասկացություններ: իսկ կապերը` շարահյուսական հարաբերությունները, որոնք  գոյություն ունեն նախադասության բառերի միջև: Այսպիսով` միջին լեզուն ներկայացնող գրաֆը լրիվ արտահայտում է թարգմանվող նախադասության իմաստը: 
Միջին լեզվի առկայությունը թույլ է տալիս հեշտությամբ լուծել մուտքային և ելքային լեզուների շարահյուսական և ձևաբանական տարբերությունների հետ կապված պրոբլեմները: Նրա առկայությունը թույլ է տալիս ստանալ բազմալեզու թարգմանիչներ` ունենալով միայն, այսպես կոչված, կիսաթարգմանիչներ, որոնք ապահովում են երկկողմանի բնական լեզու-միջին լեզու թարգմանություններ: 
Այս համակարգում միջին լեզուն իր կազմով և կառուցվածքով մոտիկ է ՄԱԿ-ի ծրագրերով մշակվող միջազգային UNL համակարգի լեզվին:
Թարգմանության ընթացքում համակարգը օգտվում է թարգմանվող լեզվի շարահյուսության նկարագրությունից և գիտելիքների բազայից: Այդ բազան արտացոլում է  առարկայական աշխարհի հասկացողությունները և օբյեկտները և նրանց միջև առկա հարաբերությունները: Սրանց անունները իրենցից ներկայացնում են թարգմանվող լեզվի տերմինները:  
Ներկայումս գիտելիքների բազան պարունակում է ավելի քան 40 000 հասկացողություններ:
Տեքստի իմաստային վերլուծության առկայությունը թույլ է տվել համակարգում ներդնել նաև հատուկ մոդուլ, որն  իրականացնում է հայերեն տեքստի  տառասխալների ուղղում:

Կատեգորիանները: Բառարաններ, Գրադարաններ, Հանրագիտարաններ | Ավելացրել է : admin | Հեղինակը: Translator.am
Անցումներ: 2506 | վարկանիշ: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные Սեռьзователи.
[ ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ ]
Մուտք
Որոնել
Ընկերներ
Հաշվիչներ

Օնլայն Մասնակիցներ 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0

Copyright MyCorp © 2025