Ներկա շարունակական ժամանակ
Present
Continuous-ը կազմվում է be օժանդակ բայի ներկայի ձևից + բայի չորրորդ ձևը`
| I | am writing | Ես | գրում եմ |  | we | are writing | Մենք | Գրում ենք | 
| you | are writing | Դու | գրում ես |  | you | are writing | Դուք | Գրում եք | 
| he, she, it | is writing | Նա | գրում է |  | they | are writing | Նրանք | Գրում են | 
Present Continuous-ը սովորաբար արտահայտում է մի գործողություն իր
 զարգացման մեջ, ընդ որում, գործողությունը կատարվում է կա'մ խոսելու պահին, 
կա'մ տվյալ ժամանակամիջոցում, որը դիտարկվում է որպես գործողության 
կատարման պահ`
| I
 am sitting at my table and writing. | Ես նստած եմ իմ սեղանի առջև և գրում եմ: | 
Երբեմն Present Continuous-ը արտահայտում է կատարվելիք գործողություն 
(հատկապես come, go, stay, start, leave բայերի հետ)`
| I
 am going there next year. | Ես գնալու եմ այնտեղ հաջորդ տարի: | 
Հարցական ձևը կազմվում է օժանդակ բայի համապատասխան դեմքի, թվի և 
ժամանակի ձևով, որը դրվում է ենթակայից առաջ`
| Am I reading a book now? | Ես հիմա գի՞րք եմ կարդում: | 
| What
 are you doing
 here? | Ի՞նչ ես դու անում այստեղ: | 
Ժխտական ձևը կազմվում է օժանդակ բայից հետո դրվող not մասնիկի միոցով`
| I
 am not reading now. | Ես հիմա չեմ կարդում: | 


























