Օդնոկլասնիկով աղջիկակպցման բաց առաջնություն
ՀՀ Մշակույթի և Սպորտի նախարարությունների աննախադեպ բարձր հովանու
ներքո, Հայաստանում կկայանա նոր սպորտաձևի առաջին բաց առաջնությունը: Նոր
սպորտաձևը կոչվում է ‘օդնոլկասնիկով աղջիկակպցնում’ և արդեն հասցրել է
դառնալ հայ երիտասարդների ամենասիրվածը: Կանոնները շատ պարզ են՝
երիտասարդները պետք է մտնեն www.odnoklassniki.ru կայքը և փորձեն
առավելագույնս շուտ ծանոթանալ հայ աղջկա հետ, քանի որ ռուս աղջկա հետ
ծանոթանալու տարբերակները վաղուց դրված են հայ տղայի գենետիկ կոդում: Աղջկա
կողմից պատասխան ուղարկված յուրաքանչյուր սմայլիկ գնահատվում է 1
միավորով, պաչիկ 3 միավոր, եթե աղջիկը մարզիկի նկարը գնահատում է 5+, ապա
մարզիկը ստանում է 5 միավոր, եթե աղջիկը համաձայնվում է մարզիկի հետ
հանդիպել սրճարանում, ապա մարզիկը ստանում է 100 միավոր, իսկ եթե գործը
ավարտվում է սեքսով, ապա դատավորները մարզիկին շնորհում են 500 միավոր և
վերցնում են այդ աղջկա հեռախոսահամարը:
«iPhone-ը աղջիկների մագնիս է» - պնդում է Simpo $$$ Karenchik-ը
Simpo $$$ Karenchik անունով հանդես եկող մարզիկը մեզ հետ կիսվեց իր
մարտավարության նրբություններով: «Ես շեշտը դրել եմ իմ նկարների վրա, սաղ
նկարներումս երևում ա, որ ես iPhone եմ բռնում: Իսկ մրցույթի օրը
կավելացնեմ մի նկար, որտեղ ես iPhone եմ բռնում ու սիպտակ դորջարի ռույլին
եմ» – ասաց Simpo $$$ Karenchik-ը: Մեկ այլ մարզիկ Hopar մականունով նշեց,
որ իր նկարից լավը չկա, քանի, որ նկարում նա նստած է ճոխ սեղանի շուրջ
քաղաքական գործիչներ Առնոլդ Շվարցենեգերի և Գագիկ Ծառուկյանի կողքին: «Ձյաձ
ջան, էտի դե ֆոտոշոպա, բայց նանարներին շատա դուր գալիս» – կիսվեց մեզ հետ
Hopar-ը:
Սակայն ոչ բոլոր մարզիկներն են շեշտը դնում նկարների վրա, ինչպես օրինակ
TXUR TXA 007 մականունով մարզիկը: «Ստեղ կարևորը կարանաս աղջկան խոսացնես,
մտնես նրա հոգին ու փոթորիկ անես: Շատ եմ օգտագործում Շեքսպիրի սոնետները,
իհարկե աղջիկներին ասում եմ, որ ես եմ գրել» – ասաց ԵՊՀ ուսանողը և
ավելացրեց «Շատ կորևոր ա, թե ոնց խոսակցությունը կբացես: Օրինակ ես գրում
եմ աղջկան «բա քեզ չե՞ն փնտրում», նա հարցնում ա «ո՞րտեղ» ու ըտեղ ես գրում
եմ «երկնքում, չէ որ դու հրեշտակ ես» ու էդ պահից աղջիկը իմն ա»: Վերջապես
2Pac xXx մականունով մարզիկը խոստովանեց, որ նա կենտրոնանում է տգեղ, գեր և
չափազանց մազոտ աղջիկների վրա: «Իչքան աղջիկը գեշ, ենքան հեշտա կպնում» –
նկատեց մարզիկը և հույս հայտնեց, որ գեշ աղջիկները Երևանից անպակաս կլինեն:
Մինչ մարզիկները պատրաստվում են առաջնությանը Bee Line ընկերությունը
նախատեսում է րոպեավճար մտցնել www.odnoklassniki.ru կայքը այցելելու
համար: Ընկերության ներկայացուցիչը մերժեց, որ այդ քայլը արվելու է հայ
սպառողին ևս մի նոր ձևով փողազերցելու համար և հիմնավորեց, որ դա
պայմանավորված է միջազգային շուկայի ժամանակակից տենդենցներով, ինտերնետի
սերվերներով, HTTP port-երով և այլ մոգոնված պատճառներով:
Միջնակարգ կրթությամբ կանանց ասոցիացիան ողջունեց նախաձեռնությունը, քանի որ այն առավելագույնս կնպաստի ծննդաբերության աճին:
http://www.armcomedy.com/2009/10/29/odnoklassniki/